Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.Ն. 0586-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/7(1011) հոդ.158, 15 ապրիլի 1992
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.04.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.04.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՐՑԱՊՆԴՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի պետական վարչության կողմից գործադիր իշխանությունների որոշումներով հանրապետությունում սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքի լուսաբանման մասին հարցապնդումը:

2. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի պետական վարչությանը մեկ շաբաթյա ժամկետում պատասխանել վերոհիշյալ հանձնաժողովի հարցապնդմանը:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


7 ապրիլի 1992 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն. 0586-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան