ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2025 թվականի N 134-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 276-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» N 276-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 23-րդ ենթակետի «ֆլյուորոգրաֆիկ» վերտառությամբ «բ» և «շարժական ֆլյուորոգրաֆիկ» վերտառությամբ «ժա» պարբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել N 12 հավելվածի 1.17.2-րդ «/ՖԼՅՈՒՈՐՈԳՐԱՖԻԿ/» և 1.17.2.1-ին «ՇԱՐԺԱԿԱՆ ՖԼՅՈՒՈՐՈԳՐԱՖԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» վերտառությամբ կետերը.
2) ուժը կորցրած ճանաչել N 12 հավելվածի պարզաբանում բաժնի «Ընդհանուր դրույթներ» գլխի 4-րդ պարբերության 12-րդ կետի «բ» ենթակետը «ֆլյուորոգրաֆիկ» վերտառությամբ, 48-րդ կետը` «շարժական ֆլյուորոգրաֆիկ» վերտառությամբ.
3) ուժը կորցրած ճանաչել N 12 հավելվածի պարզաբանում բաժնի «Ընդհանուր դրույթներ» գլխի 5-րդ պարբերության 12-րդ կետի «բ» ենթակետը «ֆլյուորոգրաֆիկ» վերտառությամբ, 47-րդ կետը` «շարժական ֆլյուորոգրաֆիկ» վերտառությամբ.
4) N 13 հավելվածի 101-րդ կետի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժնի «Հիվանդանոցներ» գլխի 26-րդ պարբերությունից հանել «ֆլյուորոգրաֆիկ,» և «շարժական ֆլյուորոգրաֆիկ,» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական:
