Գլխավոր տեղեկություն
Համար
N 1519-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2024 թվականի N 1519-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 357-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 18-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԼԵՔՍ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 357-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները․

1) հավելվածի ցանկի 9-րդ կետի «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով» դաշտի «4819200000» թվերը փոխարինել «4819500000» թվերով.

2) հավելվածի ցանկի 9-րդ կետի «Անվանումը» դաշտի «Ստվարաթղթե տուփեր, արկղեր, տուփեր, պարկեր, թղթե տոպրակներ և փաթեթավորման այլ տարաներ՝ թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելերից պատրաստված քաթանից, քարտարկղեր, նամակարկղեր և նույնանման արտադրատեսականի՝ թղթից կամ ստվարաթղթից, որոնք օգտագործվում են հիմնարկներում, խանութներում կամ նույնանման նպատակներով։ Ծալովի ստվարաթղթե տուփեր, արկղեր ու տուփեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից» բառերը փոխարինել «Ծխախոտի փաթեթավորման տուփի նախապատրաստվածքներ» բառերով.

3) հավելվածի ցանկի 9-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» դաշտի «սիգարետի ստվարաթղթե տուփեր՝ կտրատված համապատասխան չափի, թերթերով» բառերը փոխարինել «Հարթ, ոչ ծալքավոր ստվարաթղթից պատրաստված տպագիր տեքստերով և նկարազարդումներով բարդ երկրաչափական հատվածքի չափսերով կտրված, ծալման գծերի առկայությամբ, ինչպես նաև փաթեթավորումը պատրաստի փաթեթի վերածելու համար ամրացնող տարրերով` մեկից ավելի կողմերից սոսնձված» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից և տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N 357-Ա որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան


26.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան