ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2018 թվականի N 1225-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 629-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 531-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի, 12-րդ հոդվածի 7-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի «Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը ներկայացնելու ձևը, բովանդակությունը և կարգը, ինչպես նաև այդ տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման կարգը, դիմումի ձևը և բովանդակությունը սահմանելու մասին» N 629-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը՝ նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները, հօգուտ մասնակցի` օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 824-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 531-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի դեկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. նոյեմբերի 5 Երևան |