Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-41-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (14.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.02.04/7(673) Հոդ.130
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4. Պետական տուրքը

 

Սույն օրենքով նախատեսված պետական գրանցումների և այլ ծառայությունների մատուցման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:»:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը, 9-րդ հոդվածի «գ» և «զ» ենթակետերը, 11-րդ հոդվածի 5-րդ կետը «իրավաբանական անձանց միությունների» բառերից առաջ լրացնել «ոչ առևտրային կազմակերպություններ համարվող» բառերով, իսկ 5-րդ հոդվածի 3-րդ կետը «Հայաստանի Հանրապետությունում» բառերից առաջ լրացնել «Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում ստուգվում են իրավաբանական անձի կազմավորման կարգը, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքների պահանջներին: Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված ձևի կանոնադրություն ներկայացնելու դեպքում ստուգվում են միայն ներկայացված կանոնադրության ամբողջականությունն ու լրացված տեղեկությունների լիարժեքությունը և ճշտությունը: Առևտրային կազմակերպությունների կանոնադրության համապատասխանությունն օրենքի պահանջներին չի ստուգվում:»:

 

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխությունների կամ լրացումների (կամ նոր խմբագրությամբ կանոնադրության) համապատասխանությունն օրենքին չի ստուգվում:»:

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Առևտրային կազմակերպությունների կանոնադրության, կանոնադրության փոփոխությունների կամ լրացումների (կամ նոր խմբագրությամբ կանոնադրության) համապատասխանությունն օրենքին չի ստուգվում:»:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում`

 

1) 3-րդ կետի «լուծարման պետական գրանցումը կատարվում է առանց սույն կետում նշված տեղեկանքի (տեղեկանքների)` սույն կետում նշված ժամկետի ավարտից կամ պատասխան ուղարկելու օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «իրավաբանական անձի լուծարումը համարվում է գրանցված և 1 օրվա ընթացքում դիմողին տրվում է տեղեկանք» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 3.1-րդ կետը.

3) 5-րդ կետի «անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցումը կատարվում է առանց սույն կետում նշված տեղեկանքի (տեղեկանքների)` սույն կետում նշված ժամկետի ավարտից կամ պատասխան ուղարկելու օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարումը համարվում է գրանցված և 1 օրվա ընթացքում դիմողին տրվում է տեղեկանք» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Առևտրային կազմակերպությունների կանոնադրության անհամապատասխանությունն օրենքին և իրավաբանական անձի ներկայացրած փաստաթղթերին հիմք չէ իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու համար:»:

 

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածում`

 

1) 1-ին կետի «բ» ենթակետը «եթե» բառից հետո լրացնել «հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 2.2-րդ կետը.

3) 3-րդ կետի «Օտարերկրյա հիմնադիր» բառերը փոխարինել «Հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի օտարերկրյա հիմնադիր» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածում`

 

1) 3-րդ կետը «որոշումը» բառից հետո լրացնել «(որոշումները)` պետական գրանցում ստացած գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու և գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու մասին» բառերով.

2) 4-րդ կետից հանել «ընկերության կանոնադրական կապիտալը կամ դրա հավելումը վճարված է, կամ» բառերը:

 

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 23. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների համար ներկայացվում են`

1) միաձուլման դեպքում`

ա) միաձուլվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- դիմումը,

- միաձուլվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) միաձուլման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը,

- իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքերում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,

- կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը,

- առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,

- միաձուլվող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,

- փոխանցման ակտերը,

- միաձուլման պայմանագիրը,

- միաձուլվող իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականների պատճենները.

2) միացման դեպքում`

ա) միացող իրավաբանական անձինք ներկայացնում են`

- դիմումը,

- միացող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) միացման արդյունքում ընդլայնվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- դիմումը,

- կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),

- միացող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,

- փոխանցման ակտը (ակտերը),

- միացման պայմանագիրը (պայմանագրերը),

- միացող իրավաբանական անձի (անձանց) պետական գրանցման վկայականի (վկայականների) պատճենները,

- միացմանը մասնակցող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

3) բաժանման դեպքում`

ա) բաժանվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- դիմումը,

- բաժանվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը,

- պետական տուրքի վճարման անդորրագրերը.

բ) բաժանման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը,

- իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքերում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,

- կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը,

- առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,

- բաժանվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,

- բաժանվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը.

4) առանձնացման դեպքում`

ա) առանձնացող իրավաբանական անձը ներկայացնում է`

- դիմումը,

- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,

- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),

- առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքերում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը.

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը,

- իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքերում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,

- կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը,

- առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,

- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը.

5) վերակազմավորման դեպքում`

ա) վերակազմավորվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- դիմումը,

- վերակազմավորվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը,

- իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքերում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,

- կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը,

- առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,

- վերակազմավորվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը,

- փոխանցման ակտը,

- վերակազմավորվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը.

6) վերակազմակերպվող առևտրային կազմակերպությունները ներկայացնում են մասնակիցների մասնակցությունները հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր), ինչպես նաև սույն օրենքի 23.1-րդ հոդվածով սահմանված դեպքերում` նշված հոդվածում ամրագրված տեղեկություններ.

7) վերակազմակերպմանը մասնակցող բոլոր իրավաբանական անձինք, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ իրավաբանական անձը վերակազմակերպման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ իրավաբանական անձի բոլոր պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:»:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 21

Երևան

ՀՕ-41-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան