Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-31-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (24.05.2008-09.08.2014)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.05.14/28(618) Հոդ.459
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի ապրիլի 10-ին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 11-ի ՀՕ-105-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը «ժդ» կետի «գործիչ» բառից հետո լրացնել «վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում՝
 

1) վերնագիրը և 1-ին մասը «գործչի» բառից հետո լրացնել «վաստակավոր մարզչի, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի» բառերով, իսկ վերնագրի «կոչում» բառը փոխարինել «կոչումները» բառով.

2) 1-ին մասի «պատվավոր կոչում է շնորհվում» բառերը փոխարինել «պատվավոր կոչումները շնորհվում են» բառերով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 5

Երևան

ՀՕ-31-Ն