ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 527-Ա
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 59,796,000 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 527-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
1. |
Ծրագրի նպատակը |
«Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության բնապահպանական պայմանների բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ |
4. |
Ծրագրի կատարողը |
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, Արարատի մարզ, քաղ. Վեդի, Կասյան 79, ՀՎՀՀ՝ 04108656 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արարատի մարզ, քաղ. Վեդի, շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
59 796 000 դրամ, որից 4 118 400 դրամը նախորդ տարվա մնացորդը |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հուլիսի 25-ից մինչև 2023 թվականի |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2023 թվականի ծրագիր` 25.07․2023 թ. – 31.12.2023 թ. – 59 796 000 դրամ, այդ թվում` 1. Գրասենյակային նյութերի ձեռքբերում /3-4-րդ եռամսյակ/ – 300.0 հազար դրամ, 2. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում /3-4-րդ եռամսյակ/ – 100.0 հազար դրամ, 3. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում /3-4-րդ եռամսյակ/ – 300.0 հազար դրամ, 4. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում /3-4րդ եռամսյակ/ – 230.0 հազար դրամ, 5. Վարչական սարքավորումների ձեռքբերում /3-4րդ եռամսյակ/ – 590.0 հազար դրամ 6. Ծառայությունների ձեռքբերում /3-4-րդ եռամսյակ/– 7 536․8 հազար դրամ, 7. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության անձնակազմի լրացուցիչ վարձատրություն /3-4-րդ եռամսյակ/– 50 739.2 հազար դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 300.0 հազար դրամ, այդ թվում` 1.1 գրասենյակային նյութեր և գրենական պիտույքներ – 300.0 հազար դրամ 2. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 100.0 հազար դրամ, այդ թվում` 2.1 դեղորայք – 100.0 հազար դրամ: 3. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 300.0 հազար դրամ, այդ թվում` 3.1 կենցաղային և հանրային սննդի նյութեր – 300.0 հազար դրամ: 4. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 230.0 հազար դրամ, այդ թվում` 4.1 մարտկոց AA տեսակի – 80.0 հազար դրամ, 4.2 կրակմարիչներ - 150․0 հազար դրամ: 5. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 590.0 հազար դրամ, այդ թվում՝ 5.1 դյուրակիր համակարգիչներ - 350.0 հազար դրամ (1 հատ), 5.2 տեղեկությունների պահպանման կրիչներ – 90․0 հազար դրամ 5.3 աթոռ գրասենյակային – 150․0 հազար դրամ։ 6. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 7 536․8 հազար դրամ, այդ թվում` 6.1 էլեկտրամատակարարում – 900.0 հազար դրամ, 6.2 գազամատակարարում – 1 000.0 հազար դրամ, 6.3 միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն – 700.0 հազար դրամ, 6.4 համացանց – 742.0 հազար դրամ, 6.5 մշակման քլիրինգային ծառայություններ – 120.0 հազար դրամ, 6.6 նավիգացիոն ծառայություն – 670.8 հազար դրամ, 6.7 խմելու ջուր – 350.0 հազար դրամ, 6.8 կենցաղային ծառայություն – 54.0 հազար դրամ, 6.9 հակահրդեհային պաշտպանության ծառայություն – 3 000.0 հազար դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր – 2 523.0 հազար դրամ, որից 1. Գրասենյակային պարագաներ – 300․0 հազար դրամ, 2. Կենցաղային և հանրային սննդի նյութեր – 100.0 հազար դրամ, 3. Կոմունալ ծախսեր – 2 123.0 հազար դրամ, 3.1 էլեկտրամատակարարում – 300.0 հազար դրամ, 3.2 գազամատակարարում – 1 000.0 հազար դրամ, 3.3 միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն – 400.0 հազար դրամ, 3.4 համացանց – 369.0 հազար դրամ, 3.5 կենցաղային ծառայություն – 54.0 հազար դրամ, |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, Շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, Շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |