Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 185
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (01.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.11.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2018 թվականի

թիվ 185

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԷՔՍՊՐԵՍ-ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ կետին և 266-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթի ձևը, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ։

Այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթի ձևը լրացնելու կարգը, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ։

Այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ:

(1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 22.11.22 թիվ 180)

2. Սահմանել, որ այն անձնական օգտագործման ապրանքների համար, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան, միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերը, հարկերը, նշված ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների՝ մաքսային մարմինների կողմից կատարման համար մաքսավճարները (եթե այդ մաքսավճարները սահմանված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ) և նշված մաքսային վճարներին հաշվեգրվող տույժերը վճարվում են այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթի հիման վրա, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ կամ մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը՝ մաքսային մուտքի օրդերի հիման վրա։

(2-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 02.07.19 թիվ 110)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 185 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 180 որոշման խմբագրությամբ)

(վերնագիրը խմբ. ԵՏՀԿ 22.11.22 թիվ 180)

 

ՁԵՎ

այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթի, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ

ՎՃԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ

Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի համարը

В. Վճարների հաշվարկումը

Անհատական բեռնագիրը

Տեսակը

 

1

2

   

Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի

 
     

Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի

 
         

Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի

 

Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի

 

В1. Վճարման (բռնագանձման) մանրամասները

Անհատական բեռնագիրը

Վճարման մասին տեղեկությունները

Պարտականության դադարումը

1

2

3

     
     

Ամսաթիվը

Վճարման փաստաթուղթը լրացվել է

(ձևը խմբ. ԵՏՀԿ 29.12.20 թիվ 182, ԵՏՀԿ 22.11.22 թիվ 180)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի նոյեմբերի 20-ի

 թիվ 185 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթուղթը լրացնելու, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթուղթը լրացնելու կանոնները, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ (այսուհետ՝ վճարման փաստաթուղթ)՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով։

2. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով վճարման փաստաթուղթը լրացվում է այդպիսի փաստաթղթի համար սահմանված կառուցվածքին համապատասխան:

Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով վճարման փաստաթուղթը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոյեմբերի 20-ի թիվ 185 որոշմամբ հաստատված ձևով:

3. Վճարման փաստաթուղթը լրացնելիս կիրառվում են Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուներն ու դասակարգիչները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան ձևավորվող և կիրառման ենթակա՝ մաքսային նպատակների համար օգտագործվող տեղեկատուներն ու դասակարգիչները:

4. Սույն կարգի նպատակներով՝ «վանդակ» ասելով հասկանում ենք էլեկտրոնային փաստաթղթի տեսքով վճարման փաստաթղթի կառուցվածքի վավերապայմանը (վավերապայմանները) կամ թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով վճարման փաստաթղթի ձևի կառուցվածքային միավորը, որն իր մեջ կարող է ներառել ենթաբաժիններ, սյունակներ (ենթասյունակներ), տարրեր: Սույն կարգին համապատասխան՝ մեկ վանդակում նշվում են ըստ մեկ հատկանիշի միավորված տեղեկությունները:

5. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով վճարման փաստաթուղթը կարող է պարունակել վճարման փաստաթուղթն ավտոմատացված կերպով մշակելու համար անհրաժեշտ տեխնիկական բնույթի տեղեկություններ: Այդպիսի տեղեկությունները ձևավորվում են տեղեկատվական համակարգի միջոցով։ Նշված տեղեկությունների կազմը որոշվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով վճարման փաստաթղթի կառուցվածքում:

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով վճարման փաստաթղթի թղթային պատճենը տպելիս տեխնիկական բնույթի տեղեկությունները չեն արտացոլվում:

6. Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով վճարման փաստաթուղթը կազմվում է А4 ձևաչափի թղթի թերթերի վրա՝ երկու օրինակից, որոնցից մեկը նախատեսված է այն մաքսային մարմնի համար, որի պաշտոնատար անձը լրացնում է վճարման փաստաթուղթը, իսկ մյուսը՝ այն մաքսային ներկայացուցչի համար, որի կողմից իրականացվում է անձնական օգտագործման համար ապրանքների մաքսային հայտարարագրումը, որոնք, որպես էքսպրես-բեռներ, առաքվում են այդ ապրանքների ստացողը հանդիսացող ֆիզիկական անձի հասցեով կամ այդ ապրանքների ուղարկողը հանդիսացող ֆիզիկական անձից։

7. Վճարման փաստաթուղթը լրացվում է փոքրատառերով՝ տպիչ սարքերի օգտագործմամբ:

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով վճարման փաստաթուղթը տպվում է ընթեռնելի և չպիտի պարունակի ջնջումներ, ուղղումներ և շտկումներ:

 

II. Վճարման փաստաթուղթը լրացնելը

 

8. «Էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի համարը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում է էքսպրես- բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման համարը, որի մեջ նշված են տեղեկություններ այն անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ, որոնց մասով ենթակա են վճարման միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերը, հարկերը։

9. «В. Վճարների հաշվարկումը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում են տեղեկություններ՝ միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերի, հարկերի, այն անձնական օգտագործման ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների՝ մաքսային մարմինների կողմից կատարման համար մաքսավճարների վերաբերյալ, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան (այսուհետ՝ մաքսավճարներ), եթե այդ մաքսավճարները սահմանված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ, և նշված մաքսային վճարներին հաշվեգրվող տույժերի վերաբերյալ (այսուհետ՝ տույժեր)։

Միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների (այսուհետ՝ մաքսային վճարներ), տույժերի հաշվարկումը կատարվում է առանձին՝ ըստ վճարման յուրաքանչյուր տեսակի։

Միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերի, հարկերի հաշվարկումը կատարվում է առանձին՝ ըստ յուրաքանչյուր անհատական բեռնագրի՝ դրանում նշված բոլոր այն ապրանքների մասով, որոնց համար ենթակա են վճարման միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերը, հարկերը։

Մաքսավճարների հաշվարկումը կատարվում է առանձին՝ ըստ յուրաքանչյուր անհատական բեռնագրի, եթե այդ մաքսավճարները ենթակա են վճարման։

Վանդակի սյունակներում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) թվային և պայմանանշանային արժեքները նշվում են առանց բաժանիչների (միջակայքերի)։

1-ին սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի «Ընդհանուր տեղեկություններ» վանդակի 3-րդ սյունակում (էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի համապատասխան վավերապայմանում) դրված՝ անհատական բեռնագրի համարը։

Մաքսային վճարների հաշվարկման վերաբերյալ տեղեկություններ նշելիս՝

2-րդ սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների այն տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

3-րդ սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին և (կամ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որոշվող՝ վճարման հաշվարկման բազան։ Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում մաքսային վճարները հաշվարկելիս 3-րդ սյունակը չի լրացվում։

Եթե վճարման հաշվարկման բազան արտահայտված է դրամական միավորներով, ապա դրա արժեքը նշվում է այն միավորներով, որոնց նկատմամբ սահմանված է վճարման դրույքաչափը, և մաթեմատիկական կանոններով կլորացվում է ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:

Եթե վճարի հաշվարկման բազան արտահայտված է այլ կերպ, քան դրամական միավորներով, ապա դրա արժեքը նշվում է այն միավորներով, որոնց նկատմամբ սահմանված է վճարի դրույքաչափը, և մաթեմատիկական կանոններով կլորացվում է ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ.

4-րդ սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման սահմանված դրույքաչափը.

5-րդ սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման ենթակա վճարի գումարը՝ այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվել ուղևորային մաքսային հայտարարագիրը։ Արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:

5-րդ սյունակում՝ «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» տողում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է մեկ անհատական բեռնագրով վճարման ենթակա մաքսային վճարների ընդհանուր գումարը։

Տույժերի հաշվեգրված գումարների վերաբերյալ տեղեկություններ նշելիս՝ 2-րդ սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների այն տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

3-րդ սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման այն գումարը, որին հաշվեգրվում են տույժերը.

4-րդ սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վերաֆինանսավորման (առանցքային դրույքաչափի, հաշվառման դրույքաչափի) դրույքաչափը՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ և «х» նշանով՝ այն ժամանակահատվածում օրերի քանակը, որի համար հաշվեգրվում են տույժերը.

5-րդ սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է տույժերի հաշվեգրված գումարը.

5-րդ սյունակում՝ «Ընդամենը՝ ըստ էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի» տողում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում), նշվում է վճարման ենթակա մաքսային վճարների, տույժերի ընդհանուր գումարը։

10. «В 1. Վճարման (գանձման) մանրամասները» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում են տեղեկություններ՝ վճարման փաստաթղթի մեջ նշված բոլոր ապրանքների մասով մաքսային վճարների փաստացի վճարված (գանձված) գումարների, ինչպես նաև տույժերի գումարների վերաբերյալ։

Մաքսային վճարների, տույժերի գումարները կլորացվում են մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:

Մաքսային վճարների, տույժերի վճարման (գանձման) վերաբերյալ տեղեկությունները նշվում են առանձին՝ ըստ յուրաքանչյուր անհատական բեռնագրի կամ մի քանի անհատական բեռնագրերի, եթե դրանցում նշված ապրանքների համար մաքսային վճարների, տույժերի վճարման պարտավորությունը կատարվում է մեկ անձի կողմից։

1-ին սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է անհատական բեռնագրի հերթական համարը կամ անհատական բեռնագրերի հերթական համարները (ընդգրկույթը) այն ապրանքների մասով, որոնց համար մաքսային վճարների, տույժերի վճարման պարտավորությունը կատարվում է մեկ անձի կողմից։

2-րդ սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում են տեղեկություններ՝ մաքսային վճարների, տույժերի՝ ըստ վճարման յուրաքանչյուր տեսակի առանձին վճարման (գանձման) վերաբերյալ՝ դրանց վճարումը (գանձումը) հաստատող փաստաթղթերի կտրվածքով։ Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով վճարման փաստաթուղթը լրացնելիս այդ տեղեկությունները նշվում են առանձին տողերով, բոլոր տարրերը միմյանցից տարանջատվում են «-» նշանով, տարրերի միջև միջակայքեր չեն թույլատրվում:

Մաքսային վճարների, հարկերի վճարման (գանձման) մասին տեղեկությունները ձևավորվում են հետևյալ սխեմայով՝

1-ին տարրը՝ վճարի տեսակի ծածկագիրը՝ այն հարկերի, հավաքագրումների և այլ վճարների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

2-րդ տարրը՝ վճարված (գանձված) վճարի գումարը.

3-րդ տարրը՝ վճարման (գանձման) արժույթի թվային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.

4-րդ տարրը՝ վճարումը (գանձումը) հաստատող փաստաթղթի համարը։ Ռուսաստանի Դաշնությունում տարրը չի լրացվում.

5-րդ տարրը՝ Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում՝ վճարումը (գանձումը) հաստատող փաստաթղթի ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր/ամիս/օրացուցային տարի) ձևաչափով, Բելառուսի Հանրապետությունում՝ վճարման (գանձման) ամսաթիվը (վճարման պարտավորությունը կատարելու ամսաթիվը)՝ օօ.աա.տտտտ (օր/ամիս/օրացուցային տարի) ձևաչափով՝ ըստ վճարումը (գանձումը) հաստատող փաստաթղթի։ Ռուսաստանի Դաշնությունում տարրը չի լրացվում.

6-րդ տարրը՝ վճարման եղանակի ծածկագիրը՝ այն մաքսային և այլ վճարների կատարման եղանակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին: Ռուսաստանի Դաշնությունում տարրը չի լրացվում.

7-րդ տարրը՝ այն անձի հարկային համարը, որը վճարել է կամ որի դրամական միջոցների (փողերի), այլ գույքի կամ տրամադրված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հաշվին գանձվել են մաքսատուրքերի, հարկերի գումարները:

Անձի հարկային համար ասելով հասկանում ենք՝

Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ) (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) կամ ֆիզիկական անձի նույնականացման համարը (առկայության դեպքում).

Ղազախստանի Հանրապետությունում՝ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անհատական նույնականացման համարը՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար.

Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ)՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձի համար.

Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), ինչպես նաև հաշվառման վերցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ) (իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման համար նշվում է ՀԿՊԾ-ն, որը տրվել է ըստ առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրի): Հաշվառման վերցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ) նշվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով վճարման փաստաթղթի մեջ՝ վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով հավաստագրի մեջ՝ «/» բաժանման նշանով:

Եթե որպես անձ, որը վճարել է կամ որի դրամական միջոցների (փողերի), այլ գույքի կամ տրամադրված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հաշվին գանձվել են մաքսատուրքերի, տույժերի գումարները, հանդես է գալիս օտարերկրյա անձ, ինչպես նաև անձ, որը գրանցված է այլ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որը տարբերվում է այն անդամ պետությունից, որի մաքսային մարմնի կողմից լրացվում է վճարման փաստաթուղթը, ապա 7-րդ տարրը չի լրացվում:

3-րդ սյունակը չի լրացվում

(10-րդ կետը խմբ., լրաց. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 5, լրաց. ԵՏՀԿ 22.11.22 թիվ 180)

11. «Ամսաթիվ» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում է վճարման փաստաթղթի լրացման ամսաթիվը՝ ՕՕ.ԱԱԱ.ՏՏՏՏ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով։

(11-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 29.12.20 թիվ 182)

12. «Վճարման փաստաթուղթը լրացվել է» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով վճարման փաստաթուղթը լրացնելիս վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում նշվում է վճարման փաստաթուղթը լրացրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի համարը, իսկ դրա բացակայության դեպքում նշվում են մաքսային մարմնի այդ պաշտոնատար անձի ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում): Այդ տեղեկությունները չեն նշվում, եթե վճարման փաստաթուղթը ձևավորվել է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգով՝ առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության: Թղթային կրիչի վրա փաստաթղթի ձևով վճարման փաստաթուղթը լրացնելիս վանդակում դրվում է վճարման փաստաթուղթը լրացրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը, իսկ դրա բացակայության դեպքում նշվում են մաքսային մարմնի այդ պաշտոնատար անձի ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), և դրվում է նրա ստորագրությունը:

(12-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 29.12.20 թիվ 182, լրաց. ԵՏՀԿ 22.11.22 թիվ 180)

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 185 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթում փոփոխություններ (լրացումներ) կատարելու, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ

 

1. Սույն կարգով սահմանվում են այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կանոնները, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ (այսուհետ՝ վճարման փաստաթուղթ)։

2. Վճարման փաստաթղթում նշված տեղեկությունները ենթակա են փոփոխման՝

ա) էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում (այսուհետ՝ ԷԲՈՒՄՀ) հայտագրված տեղեկություններում այնպիսի փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում, որոնք հանգեցնում են վճարման փաստաթղթում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտությանը.

բ) մաքսային հսկողության անցկացման արդյունքների հիման վրա մաքսային վճարների հաշվարկման մեջ, տույժերի գումարների հաշվեգրման մեջ և (կամ) մաքսային վճարների, տույժերի վճարման (բռնագանձման) մասին տեղեկություններում սխալների հայտնաբերման դեպքում.

գ) մաքսային վճարների, տույժերի գումարների վճարման (բռնագանձման) կամ վերադարձման (հաշվանցման) մասին տեղեկությունների արտացոլման դեպքում.

դ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) մաքսային մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրության արդյունքների հիման վրա կամ դատական մարմինների՝ ուժի մեջ մտած որոշումների հիման վրա.

ե) մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումից տարբերվող այլ հանգամանքներ ի հայտ գալու դեպքում, որոնց դեպքում վճարման փաստաթղթում հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին (այսուհետ՝ Օրենսգիրք) համապատասխան, դադարում է՝ բացառությամբ Օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ կետի 13-րդ ենթակետով նախատեսված հանգամանքների (բացի Բելառուսի Հանրապետությունից).

զ) վճարման փաստաթղթում հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարելու դեպքում՝ Օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ կետի 13-րդ ենթակետին համապատասխան (Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության համար).

է) Օրենսգրքին համապատասխան սահմանված դեպքերում, երբ վճարման փաստաթղթում հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում (Ռուսաստանի Դաշնության համար)։

3. Վճարման փաստաթղթում փոփոխությունները (լրացումները) կատարվում են վճարման փաստաթուղթը լրացրած մաքսային մարմնի կողմից (կամ այլ մաքսային մարմնի կողմից՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված դեպքերում, որի մաքսային մարմինը լրացրել է վճարման փաստաթուղթը)։

4. Սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքում վճարման փաստաթղթում փոփոխությունները (լրացումները) կատարվում են՝

նախքան ապրանքների բացթողումը ԷԲՈԻՄՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում.

ապրանքների բացթողումից հետո ԷԲՈԻՄՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ ոչ ուշ, քան էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտումը գրանցելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում։

Սույն կարգի 2-րդ կետի «բ» - «է» ենթակետերով սահմանված դեպքերում վճարման փաստաթղթում փոփոխությունները (լրացումները) կատարվում են այդպիսի փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար մաքսային մարմնի կողմից հիմքեր սահմանելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Բելառուսի Հանրապետությունում մաքսատուրքերի, հարկերի վճարման (բռնագանձման) առնչությամբ փոփոխությունների (լրացումների) կատարումը թույլատրվում է իրականացնել այն ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, որում մաքսատուրքերի, հարկերի վճարված (բռնագանձված) գումարները մուտքագրվել են Օրենսգրքի 266-րդ հոդվածի 20-րդ կետին համապատասխան սահմանված հաշիվներին։

5. Վճարման փաստաթղթում փոփոխությունները (լրացումները) կատարվում են նոր վճարման փաստաթղթի լրացման միջոցով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 185 որոշմամբ հաստատված՝ այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթի լրացման կարգին համապատասխան, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.

ա) «Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի համարը» վանդակում նշվում են ԷԲՈՒՄՀ-ի գրանցման համարը, որը փոխանցվում է նախկինում լրացված վճարման փաստաթղթից, և նոր վճարման փաստաթղթի հերթական համարը (սկսած «01»-ից՝ թվով առաջին նոր վճարման փաստաթղթի համար, «02»՝ երկրորդի համար, «03»՝ երրորդի համար և այլն)։ Էլեկտրոնային փաստաթղթի ձևով լրացված նոր վճարման փաստաթղթի հերթական համարը նշվում է վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով լրացվածինը՝ ԷԲՈՒՄՀ-ի գրանցման համարից հետո «/» բաժանման նշանով.

բ) «В1.Վճարման (բռնագանձման) մանրամասները» վանդակի 2-րդ սյունակում նշվում են բոլոր տեղեկությունները այն վճարման փաստաթղթի «В1.Վճարման (բռնագանձման) մանրամասները» վանդակի 2-րդ սյունակից, որում կատարվում են փոփոխությունները (լրացումները), ինչպես նաև նոր տողերով ներկայացվում են վճարման փաստաթղթում փոփոխությունների (լրացումների) կատարման կապակցությամբ վճարված (բռնագանձված) կամ վերադարձման (հաշվանցման) ենթակա մաքսային վճարների, տույժերի գումարների մասին տեղեկությունները։

Վերադարձման (հաշվանցման) ենթակա մաքսային վճարների, տույժերի գումարների մասին տեղեկությունները նշելու դեպքում վճարի, տույժերի գումարը 2-րդ տարրում նշվում է «-» մինուսի նշանով։

3-րդ սյունակը լրացվում է սույն կարգի 2-րդ կետի «ե»-«է» ենթակետերով նախատեսված դեպքերում վճարման փաստաթղթում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում։ 3-րդ սյունակում նշվում են վճարի, տույժերի այն գումարի մասին տեղեկությունները, որի առնչությամբ վճարման պարտավորությունը դադարել է (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պարտավորությունը դադարել է վճարի, տույժերի վճարման և (կամ) բռնագանձման կապակցությամբ), և (կամ) բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում։ Այդ տեղեկությունները նշվում են վճարի, տույժերի յուրաքանչյուր տեսակի համար առանձին՝ այն փաստաթղթերի կտրվածքով, որոնց հիման վրա վճարման պարտավորությունը դադարել է, կամ բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում:

Վճարի, տույժերի այն գումարի մասին տեղեկությունները, որի առնչությամբ վճարման պարտավորությունը դադարել է, և (կամ) բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում, ձևավորվում են հետևյալ սխեմայով.

1-ին տարրը՝ վճարի տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

2-րդ տարրը՝ վճարի, տույժերի այն գումարը, որի առնչությամբ վճարման պարտավորությունը դադարել է, և (կամ) բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում.

3-րդ տարրը՝ վճարի արժույթի թվային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.

4-րդ տարրը՝ այն փաստաթղթի համարը, որի հիման վրա վճարման պարտավորությունը դադարել է, կամ բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այդ փաստաթուղթը կազմվում է.

5-րդ տարրը՝ այն փաստաթղթի ամսաթիվը, որի հիման վրա վճարման պարտավորությունը դադարել է, կամ բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում, օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այդ փաստաթուղթը կազմվում է.

6-րդ տարրը՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարելու ամսաթիվը կամ դրանց բռնագանձումը դադարեցնելու ամսաթիվը.

7-րդ տարրը՝ դեպքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 29-ի թիվ 79 որոշմամբ հաստատված՝ Մաքսային մուտքի օրդերի լրացման և դրանում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգի թիվ 2 հավելվածով նախատեսված այն դեպքերի դասակարգչին համապատասխան, որոնց դեպքում մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է, և (կամ) դրանց բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում։

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով նոր վճարման փաստաթղթի լրացման դեպքում վճարի, տույժերի այն գումարի մասին տեղեկությունները, որի առնչությամբ վճարման պարտավորությունը դադարել է, և (կամ) բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում, ներկայացվում են առանձին տողերով (սկսած 1-ին տարրից), բոլոր տարրերը միմյանցից բաժանվում են «-» անջատման գծի նշանով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում:

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով նոր վճարման փաստաթղթի լրացման դեպքում այդ տեղեկությունները նշվում են վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։

Բելառուսի Հանրապետությունում 3-րդ սյունակը չի լրացվում։

6. Նոր վճարման փաստաթուղթը լրացվում է էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով՝ կախված այն բանից, թե ինչ ձևով է լրացվել վճարման փաստաթուղթը, որում կատարվում են փոփոխությունները (լրացումները):

(հավելվածը  խմբ., լրաց. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 5,  լրաց. ԵՏՀԿ 29.12.20 թիվ 182, խմբ., լրաց. ԵՏՀԿ 22.11.22 թիվ 180)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.11.2022, թիվ 180 01.10.2023, թիվ 185
29.12.2020, թիվ 182 30.01.2021, թիվ 185
14.01.2020, թիվ 5 16.02.2020, թիվ 185
02.07.2019, թիվ 110 04.08.2019, թիվ 185
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան