ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0623/04/162022 թ. | ||
Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0623/04/16 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
|
նախագահող |
Մ. Դրմեյան |
զեկուցող |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի հոկտեմբերի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) դիմումի՝ «Լև գրուպ իրավատնտեսական միավորում» ՓԲԸ-ին (այսուհետ՝ Կազմակերպություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությանը ճանաչել սնանկ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կ. Պետրոսյան) 25.12.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
Սնանկության գործը փոխանցվել է ՀՀ սնանկության դատարան և ՀՀ սնանկության դատարանի 27.02.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ։
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա. Չիչոյան) (այսուհետ՝ Դատարան) 22.07.2021 թվականի որոշմամբ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի միջնորդությունը՝ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը պարտատիրոջն ի սեփականություն հանձնելու մասին, բավարարվել է:
Դատարանի 26.07.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի՝ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը պարտատիրոջն ի սեփականություն հանձնելու մասին միջնորդության դեմ բերված առարկությունը թողնվել է առանց քննության։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.09.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի՝ 26.07.2021 թվականի «Առարկությունն առանց քննության թողնելու վերաբերյալ» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լևոն Բաղդասարյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը, 164-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ 8-րդ, 9-րդ, 57-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 115-րդ, 116-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 41-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատավարական ժամկետների հաշվարկման համար Դատարանը պարտավոր էր պատշաճ գնահատման առարկա դարձնել քննարկվող միջնորդության քննության համար դատական նիստ նշանակելու մասին ծանուցումը Կոմիտեում ստացվելու վերաբերյալ ապացույցը և պարզել, թե արդյոք Կոմիտեն ստացման պահից սահմանված ժամկետում է ներկայացրել առարկությունը, թե՝ տվյալ ժամկետի խախտմամբ։ Փոխարենը՝ Դատարանը միջնորդության դեմ առարկություն ներկայացնելու ժամկետի բացթողնված լինելը որոշելու համար հիմք է ընդունել ոչ պատշաճ ապացույց։ Մասնավորապես՝ դատավարական ժամկետի հաշվարկման ելակետ է ընդունել ոչ թե Կոմիտեի կողմից համապատասխան առարկությունը «Mulberry» Էլեկտրոնային համակարգի միջոցով 21.07.2021 թվականի թիվ/11-5/44842-2021 գրությամբ Դատարան ներկայացնելու օրը՝ ժամը 18։08 մուտքագրվել է Դատարան, այլ՝ դատական կազմին այն հանձնելու ամսաթիվը՝ 23.07.2021 թվականը, որը չի բխում օրենքի իրավակարգավորումներից։ Այսինքն՝ պետք է փաստել, որ Կոմիտեի կողմից «Mulberry» Էլեկտրոնային համակարգի միջոցով 21.07.2021 թվականի թիվ/11-5/44842-2021 գրությամբ Դատարան մուտքագրված առարկությունը ներկայացվել է Դատարանի կողմից նշված «մինչև 22.07.2021 թվականը» ժամկետի պահպանմամբ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, որի արդյունքում Կոմիտեն զրկվել է իր կողմից ներկայացված առարկությունը քննության առնվելու իրավունքից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 28.09.2021 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել Դատարանի 26.07.2021 թվականի «Առարկությունն առանց քննության թողնելու վերաբերյալ» որոշումը կամ վերացնել Վերաքննիչ դատարանի 28.09.2021 թվականի որոշումը և հարցն ուղարկել Դատարան նոր քննության։
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները
Կոմիտեն ներկայացրել է իր առարկությունները էլեկտրոնային եղանակով ոչ աշխատանքային ժամին և էլեկտրոնային փաստաթղթին կցված չի եղել այն ստորագրող անձի վավերապայմաններով հաստատագրման կենտրոնի կողմից հավաստված հավաստագիրը։ Կոմիտեի՝ որպես պարտատիրոջ որևէ իրավունք չի խախտվել, քանի որ օրենքը սնանկության վարույթում չի նախատեսել որևէ պարտատիրոջ համար իրավունք՝ ներկայացնելու նման առարկություն, հակառակ պարագայում սահմանված կլիներ առարկություն ներկայացնելու կարգը և ժամկետը։
Բացի այդ, Կոմիտեի միջնորդության դեմ ներկայացված առարկությունները վերաբերում էին ոչ թե գույքը սեփականության իրավունքով չփոխանցելուն, այլ՝ հարկային հաշվարկի իրավաչափությանը, որին գնահատական է տրվել Դատարանի 22.07.2021 թվականի միջնորդությունը բավարարելու որոշմամբ, այլ ոչ թե 26.07.2021 թվականի առարկությունն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշմամբ, իսկ Կոմիտեն նշված որոշումը չի բողոքարկել՝ կապված հարկային պարտավորությունները նվազ հաշվարկելու հետ, այլ փոխարենը բողոքարկել է առարկությունն առանց քննության թողնելու մասին որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածների և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի կողմից վերոնշյալ իրավանորմերը խախտելու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացված լինելու դեպքում դատավարական ժամկետների հաշվարկման կարգին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները և այլ անձինք նույն օրենսգրքով նախատեսված գրավոր փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն) կարող են դատարան ներկայացնել առձեռն, էլեկտրոնային եղանակով կամ փոստով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին դատավարական գործողությունների կատարման ժամկետները որոշվում են օրացուցային տարով, ամսով, շաբաթով, ամսաթվով կամ ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետը համարվում է պահպանված, եթե հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը, բողոքը, այլ փաստաթղթերը կամ դրամական միջոցները համապատասխանաբար հանձնվել են փոստ, փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ն:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ օրերով հաշվարկվող ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը 24:00-ն:
Վերը նշված իրավանորմերի վերլուծություններից բխում է, որ օրենսդիրը դատավարության մասնակիցներին, ինչպես նաև այլ անձանց իրավունք է վերապահել գրավոր փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն) բացի առձեռն ներկայացնելու եղանակից նաև էլեկտրոնային եղանակով կամ փոստով դատարան ներկայացնելու հնարավորություն։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատավարական ժամկետների հաշվարկը որոշակի ժամանակահատվածի կամ այն պահի հստակ սահմանումն է, որի ընթացքում դատավարության մասնակիցն իրավունք ունի կամ պարտավոր է իրականացնել տվյալ դատավարական գործողությունը: Անդրադառնալով օրերով հաշվարկվող դատավարական ժամկետներին՝ հարկ է նշել, որ օրերով հաշվարկի դեպքում կիրառվում է հետևյալ կարգը՝ դատավարական գործողությունը կարող է կատարվել մինչև սահմանված ժամկետի վերջին օրվա ժամը 24։00-ն։
Սույն գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.12.2017 թվականի վճռով Կազմակերպությունը սնանկ է ճանաչվել (գործի հավելված, գ.թ. 1-5):
Սնանկության գործը փոխանցվել է Դատարան և 27.02.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (գործի հավելված, գ.թ. 8):
Դատարանի 15.07.2021 թվականի թիվ ԴԴ-9․2 30120 գրությամբ Կոմիտեին տեղեկացվել է, որ «․․․սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի կողմից դատարան է ներկայացվել միջնորդություն՝ ք․ Երևան, Նորք-Մարաշ, Գ․ Հովսեփյան փողոց 99/1 հասցեի անշարժ գույքը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասով որպես սեփականություն պարտատեր Լևոն Բաղդասարյանին հանձնելու վերաբերյալ։ Միջնորդության քննության արդյունքներով կայացվելիք դատական ակտը կհրապարակվի 22.07.2021 թվականին։ Ձեր առարկությունները կամ դիրքորոշումը կարող եք ներկայացնել մինչև միջնորդության քննության արդյունքներով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրը» (գործի հավելված, գ.թ. 54):
Դատարանի 22.07.2021 թվականի որոշմամբ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի միջնորդությունը՝ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը պարտատիրոջը՝ Լևոն Բաղդասարյանին ի սեփականություն հանձնելու մասին, բավարարվել է՝ արձանագրելով, որ պարտատերերը և պարտապանը առարկություն կամ դիրքորոշում չեն ներկայացրել (գործի հավելված, գ.թ. 56-62):
Կոմիտեում Դատարանի 15.07.2021 թվականի թիվ ԴԴ-9․2 30120 գրությունը ստացվել է 19.07.2021 թվականին (գործի հավելված, գ.թ. 55), որից հետո պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը պարտատիրոջը ի սեփականություն հանձնելու մասին միջնորդության վերաբերյալ առարկությունը Կոմիտեն ներկայացրել է 21.07.2021 թվականին ժամը 18։08-ին «Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով» (գործի հավելված, գ.թ. 68-72, 108): Կոմիտեի կողմից ներկայացված վերը նշված առարկությունը Դատարանի աշխատակազմին է հանձնվել 23.07.2021 թվականին (գործի հավելված, գ.թ. 68, 74):
Դատարանի 26.07.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի՝ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը պարտատիրոջն ի սեփականություն հանձնելու մասին միջնորդության դեմ բերված առարկությունը թողնվել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ կառավարչի միջնորդության դեմ պարտատիրոջ կողմից առարկությունը ներկայացվել է դատական ակտի կայացումից հետո և ավելի վաղ ներկայացնելու վերաբերյալ նշագրումներ առկա չեն (գործի հավելված, գ.թ. 73-74):
Վերաքննիչ դատարանի 28.09.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի՝ 26.07.2021 թվականի «Առարկությունն առանց քննության թողնելու վերաբերյալ» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ այն պատճառաբանություններով, որ առարկություն ներկայացնելու ժամկետը դատարանի կողմից սահմանվել է մինչև միջնորդության քննության արդյունքներով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրը, որը նշանակվել է 22.07.2021 թվականին: Այսինքն՝ միջնորդության ներկայացման ժամկետը սահմանվել է 21.07.2021 թվականը ներառյալ: Հաշվի առնելով նշված հանգամանքը և նկատի ունենալով, որ դատարանում սահմանված կանոններով աշխատանքային օրն ավարտվում է ժամը 18:00-ին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ բողոքաբերն առարկություն ներկայացնելու իր իրավունքն իրացրել է այն Դատարան ներկայացնելու եղանակով, աշխատանքային օրն ավարտվելուց, հետևաբար և դատավարական գործողության կատարման ժամկետը լրանալուց հետո, ուստիև վերաքննիչ բողոքը պետք է մերժել:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Տվյալ դեպքում Դատարանը Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի՝ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը պարտատիրոջն ի սեփականություն հանձնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս, պարտատերերի համար սահմանել է հնարավորություն՝ մինչև Դատարանի կողմից միջնորդության քննարկման արդյունքում կայացվելիք դատական ակտի հրապարակման օրը՝ 22.07.2021 թվականը ներկայացնելու իրենց դիրքորոշումը կամ առարկությունը։
Այսպիսով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կոմիտեի առարկություն ներկայացնելու իրավունքի իրականացման վերջնաժամկետը 22.07.2021 թվականն է, որի ընթացքում Կոմիտեն իրավունք ուներ ներկայացնելու իր դիրքորոշումը կամ առարկությունը, ինչն էլ իրականացվել է Կոմիտեի կողմից, քանի որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ Կոմիտեն մինչև Դատարանի կողմից սահմանված դատավարական ժամկետի ավարտը՝ 22․07․2021 թվականը, 21․07․2021 թվականին ժամը 18։08-ին «Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով» ներկայացրել է իր առարկությունը։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ բողոքաբերն առարկություն ներկայացնելու իր իրավունքն իրացրել է այն Դատարան ներկայացնելու եղանակով աշխատանքային օրն ավարտվելուց հետո, հետևաբար և դատավարական գործողության կատարման ժամկետը լրանալուց հետո, ուստիև այդ հիմքով վերաքննիչ բողոքը պետք է մերժել, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է և չի բխում վերը նշված իրավակարգավորումներից, քանի որ օրենսդիրն ուղղակիորեն սահմանել է, որ դատավարական ժամկետը համարվում է պահպանված այն դեպքում, երբ հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը, բողոքը, այլ փաստաթղթերը համապատասխանաբար փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ը, իսկ տվյալ դեպքում Կոմիտեն 21․07․2021 թվականին ժամը 18։08-ին «Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով» ներկայացրել էր իր առարկությունը։ Իսկ ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ նշված առարկությունը Դատարանում մուտքագրվել և դատավորի աշխատակազմին է հանձնվել 23․07․2021 թվականին, որի պայմաններում էլ դատական ակտում արձանագրվել է, որ պարտատերերի կողմից առարկություններ չեն ներկայացվել, ապա այդ պատճառաբանությունը նույնպես իրավաչափ չէ և չի կարող էական նշանակություն ունենալ, քանի որ այս պարագայում էականը պարտատիրոջ կողմից իր դատավարական գործողությունը սահմանված դատավարական ժամկետում իրականացնելն է, այլ ոչ թե այն, թե դատավարական ճիշտ ժամկետում ներկայացված փաստաթուղթը, երբ է տրամադրվել դատական կազմին։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից Կոմիտեի առարկությունն առանց քննության թողնելու որոշումն օրինական ուժի մեջ թողնելով՝ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, որի արդյունքում սահմանափակվել է Կոմիտեի դատարանի մատչելիության իրավունքը և խախտվել է այդ իրավունքի բուն էությունը, ուստի Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է վերացման։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից 22.07.2021 թվականին ներկայացված առարկությունը քննելու համար։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. Դրմեյան Զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Ս. Անտոնյան Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԿԴ/0623/04/16 սնանկության գործով 07.10.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
07.10.2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի հոկտեմբերի 07-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) դիմումի՝ «Լև գրուպ իրավատնտեսական միավորում» ՓԲԸ-ին (այսուհետ՝ Կազմակերպություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից 22.07.2021 թվականին ներկայացված առարկությունը քննելու համար։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությանը ճանաչել սնանկ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կ. Պետրոսյան) 25.12.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
Սնանկության գործը փոխանցվել է ՀՀ սնանկության դատարան և ՀՀ սնանկության դատարանի 27.02.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ։
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա. Չիչոյան) (այսուհետ՝ Դատարան) 22.07.2021 թվականի որոշմամբ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի միջնորդությունը՝ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը պարտատիրոջն ի սեփականություն հանձնելու մասին, բավարարվել է:
Դատարանի 26.07.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի՝ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը պարտատիրոջն ի սեփականություն հանձնելու մասին միջնորդության դեմ բերված առարկությունը թողնվել է առանց քննության։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.09.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի՝ 26.07.2021 թվականի «Առարկությունն առանց քննության թողնելու վերաբերյալ» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լևոն Բաղդասարյանը»։
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը, 164-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ 8-րդ, 9-րդ, 57-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 115-րդ, 116-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 41-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատավարական ժամկետների հաշվարկման համար Դատարանը պարտավոր էր պատշաճ գնահատման առարկա դարձնել քննարկվող միջնորդության քննության համար դատական նիստ նշանակելու մասին ծանուցումը Կոմիտեում ստացվելու վերաբերյալ ապացույցը և պարզել, թե արդյոք Կոմիտեն ստացման պահից սահմանված ժամկետում է ներկայացրել առարկությունը, թե՝ տվյալ ժամկետի խախտմամբ։ Փոխարենը՝ Դատարանը միջնորդության դեմ առարկություն ներկայացնելու ժամկետի բացթողնված լինելը որոշելու համար հիմք է ընդունել ոչ պատշաճ ապացույց։ Մասնավորապես՝ դատավարական ժամկետի հաշվարկման ելակետ է ընդունել ոչ թե Կոմիտեի կողմից համապատասխան առարկությունը «Mulberry» Էլեկտրոնային համակարգի միջոցով 21.07.2021 թվականի թիվ/11-5/44842-2021 գրությամբ Դատարան ներկայացնելու օրը՝ ժամը 18։08 մուտքագրվել է Դատարան, այլ՝ դատական կազմին այն հանձնելու ամսաթիվը՝ 23.07.2021 թվականը, որը չի բխում օրենքի իրավակարգավորումներից։ Այսինքն՝ պետք է փաստել, որ Կոմիտեի կողմից «Mulberry» Էլեկտրոնային համակարգի միջոցով 21.07.2021 թվականի թիվ/11-5/44842-2021 գրությամբ Դատարան մուտքագրված առարկությունը ներկայացվել է Դատարանի կողմից նշված «մինչև 22.07.2021 թվականը» ժամկետի պահպանմամբ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, որի արդյունքում Կոմիտեն զրկվել է իր կողմից ներկայացված առարկությունը քննության առնվելու իրավունքից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 28.09.2021 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել Դատարանի 26.07.2021 թվականի «Առարկությունն առանց քննության թողնելու վերաբերյալ» որոշումը կամ վերացնել Վերաքննիչ դատարանի 28.09.2021 թվականի որոշումը և հարցն ուղարկել Դատարան նոր քննության»:
2.1. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքեր և հիմնավորումներ նշել է հետևյալը.
«Կոմիտեն ներկայացրել է իր առարկությունները էլեկտրոնային եղանակով ոչ աշխատանքային ժամին և էլեկտրոնային փաստաթղթին կցված չի եղել այն ստորագրող անձի վավերապայմաններով հաստատագրման կենտրոնի կողմից հավաստված հավաստագիրը։ Կոմիտեի՝ որպես պարտատիրոջ որևէ իրավունք չի խախտվել, քանի որ օրենքը սնանկության վարույթում չի նախատեսել որևէ պարտատիրոջ համար իրավունք՝ ներկայացնելու նման առարկություն, հակառակ պարագայում սահմանված կլիներ առարկություն ներկայացնելու կարգը և ժամկետը։
Բացի այդ, Կոմիտեի միջնորդության դեմ ներկայացված առարկությունները վերաբերում էին ոչ թե գույքը սեփականության իրավունքով չփոխանցելուն, այլ՝ հարկային հաշվարկի իրավաչափությանը, որին գնահատական է տրվել Դատարանի 22.07.2021 թվականի միջնորդությունը բավարարելու որոշմամբ, այլ ոչ թե 26.07.2021 թվականի առարկությունն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշմամբ, իսկ Կոմիտեն նշված որոշումը չի բողոքարկել՝ կապված հարկային պարտավորությունները նվազ հաշվարկելու հետ, այլ փոխարենը բողոքարկել է առարկությունն առանց քննության թողնելու մասին որոշումը»։
3. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածների և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի կողմից վերոնշյալ իրավանորմերը խախտելու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացված լինելու դեպքում դատավարական ժամկետների հաշվարկման կարգին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները և այլ անձինք նույն օրենսգրքով նախատեսված գրավոր փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն) կարող են դատարան ներկայացնել առձեռն, էլեկտրոնային եղանակով կամ փոստով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին դատավարական գործողությունների կատարման ժամկետները որոշվում են օրացուցային տարով, ամսով, շաբաթով, ամսաթվով կամ ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետը համարվում է պահպանված, եթե հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը, բողոքը, այլ փաստաթղթերը կամ դրամական միջոցները համապատասխանաբար հանձնվել են փոստ, փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ն:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ օրերով հաշվարկվող ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը 24:00-ն:
Վերը նշված իրավանորմերի վերլուծություններից բխում է, որ օրենսդիրը դատավարության մասնակիցներին, ինչպես նաև այլ անձանց իրավունք է վերապահել գրավոր փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն) բացի առձեռն ներկայացնելու եղանակից նաև էլեկտրոնային եղանակով կամ փոստով դատարան ներկայացնելու հնարավորություն։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատավարական ժամկետների հաշվարկը որոշակի ժամանակահատվածի կամ այն պահի հստակ սահմանումն է, որի ընթացքում դատավարության մասնակիցն իրավունք ունի կամ պարտավոր է իրականացնել տվյալ դատավարական գործողությունը: Անդրադառնալով օրերով հաշվարկվող դատավարական ժամկետներին՝ հարկ է նշել, որ օրերով հաշվարկի դեպքում կիրառվում է հետևյալ կարգը՝ դատավարական գործողությունը կարող է կատարվել մինչև սահմանված ժամկետի վերջին օրվա ժամը 24։00-ն։
Սույն գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.12.2017 թվականի վճռով Կազմակերպությունը սնանկ է ճանաչվել (գործի հավելված, գ.թ. 1-5):
Սնանկության գործը փոխանցվել է Դատարան և 27.02.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (գործի հավելված, գ.թ. 8):
Դատարանի 15.07.2021 թվականի թիվ ԴԴ-9․2 30120 գրությամբ Կոմիտեին տեղեկացվել է, որ «․․․սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի կողմից դատարան է ներկայացվել միջնորդություն՝ ք․ Երևան, Նորք-Մարաշ, Գ․ Հովսեփյան փողոց 99/1 հասցեի անշարժ գույքը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասով որպես սեփականություն պարտատեր Լևոն Բաղդասարյանին հանձնելու վերաբերյալ։ Միջնորդության քննության արդյունքներով կայացվելիք դատական ակտը կհրապարակվի 22.07.2021 թվականին։ Ձեր առարկությունները կամ դիրքորոշումը կարող եք ներկայացնել մինչև միջնորդության քննության արդյունքներով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրը» (գործի հավելված, գ.թ. 54):
Դատարանի 22.07.2021 թվականի որոշմամբ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի միջնորդությունը՝ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը պարտատիրոջը՝ Լևոն Բաղդասարյանին ի սեփականություն հանձնելու մասին, բավարարվել է՝ արձանագրելով, որ պարտատերերը և պարտապանը առարկություն կամ դիրքորոշում չեն ներկայացրել (գործի հավելված, գ.թ. 56-62):
Կոմիտեում Դատարանի 15.07.2021 թվականի թիվ ԴԴ-9․2 30120 գրությունը ստացվել է 19.07.2021 թվականին (գործի հավելված, գ.թ. 55), որից հետո պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը պարտատիրոջը ի սեփականություն հանձնելու մասին միջնորդության վերաբերյալ առարկությունը Կոմիտեն ներկայացրել է 21.07.2021 թվականին ժամը 18։08-ին «Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով» (գործի հավելված, գ.թ. 68-72, 108): Կոմիտեի կողմից ներկայացված վերը նշված առարկությունը Դատարանի աշխատակազմին է հանձնվել 23.07.2021 թվականին (գործի հավելված, գ.թ. 68, 74):
Դատարանի 26.07.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի՝ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը պարտատիրոջն ի սեփականություն հանձնելու մասին միջնորդության դեմ բերված առարկությունը թողնվել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ կառավարչի միջնորդության դեմ պարտատիրոջ կողմից առարկությունը ներկայացվել է դատական ակտի կայացումից հետո և ավելի վաղ ներկայացնելու վերաբերյալ նշագրումներ առկա չեն (գործի հավելված, գ.թ. 73-74):
Վերաքննիչ դատարանի 28.09.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի՝ 26.07.2021 թվականի «Առարկությունն առանց քննության թողնելու վերաբերյալ» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ այն պատճառաբանություններով, որ առարկություն ներկայացնելու ժամկետը դատարանի կողմից սահմանվել է մինչև միջնորդության քննության արդյունքներով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրը, որը նշանակվել է 22.07.2021 թվականին: Այսինքն՝ միջնորդության ներկայացման ժամկետը սահմանվել է 21.07.2021 թվականը ներառյալ: Հաշվի առնելով նշված հանգամանքը և նկատի ունենալով, որ դատարանում սահմանված կանոններով աշխատանքային օրն ավարտվում է ժամը 18:00-ին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ բողոքաբերն առարկություն ներկայացնելու իր իրավունքն իրացրել է այն Դատարան ներկայացնելու եղանակով, աշխատանքային օրն ավարտվելուց, հետևաբար և դատավարական գործողության կատարման ժամկետը լրանալուց հետո, ուստիև վերաքննիչ բողոքը պետք է մերժել:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Տվյալ դեպքում Դատարանը Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի՝ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը պարտատիրոջն ի սեփականություն հանձնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս, պարտատերերի համար սահմանել է հնարավորություն՝ մինչև Դատարանի կողմից միջնորդության քննարկման արդյունքում կայացվելիք դատական ակտի հրապարակման օրը՝ 22.07.2021 թվականը ներկայացնելու իրենց դիրքորոշումը կամ առարկությունը։
Այսպիսով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կոմիտեի առարկություն ներկայացնելու իրավունքի իրականացման վերջնաժամկետը 22.07.2021 թվականն է, որի ընթացքում Կոմիտեն իրավունք ուներ ներկայացնելու իր դիրքորոշումը կամ առարկությունը, ինչն էլ իրականացվել է Կոմիտեի կողմից, քանի որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ Կոմիտեն մինչև Դատարանի կողմից սահմանված դատավարական ժամկետի ավարտը՝ 22․07․2021 թվականը, 21․07․2021 թվականին ժամը 18։08-ին «Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով» ներկայացրել է իր առարկությունը։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ բողոքաբերն առարկություն ներկայացնելու իր իրավունքն իրացրել է այն Դատարան ներկայացնելու եղանակով աշխատանքային օրն ավարտվելուց հետո, հետևաբար և դատավարական գործողության կատարման ժամկետը լրանալուց հետո, ուստիև այդ հիմքով վերաքննիչ բողոքը պետք է մերժել, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է և չի բխում վերը նշված իրավակարգավորումներից, քանի որ օրենսդիրն ուղղակիորեն սահմանել է, որ դատավարական ժամկետը համարվում է պահպանված այն դեպքում, երբ հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը, բողոքը, այլ փաստաթղթերը համապատասխանաբար փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ը, իսկ տվյալ դեպքում Կոմիտեն 21․07․2021 թվականին ժամը 18։08-ին «Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով» ներկայացրել էր իր առարկությունը։ Իսկ ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ նշված առարկությունը Դատարանում մուտքագրվել և դատավորի աշխատակազմին է հանձնվել 23․07․2021 թվականին, որի պայմաններում էլ դատական ակտում արձանագրվել է, որ պարտատերերի կողմից առարկություններ չեն ներկայացվել, ապա այդ պատճառաբանությունը նույնպես իրավաչափ չէ և չի կարող էական նշանակություն ունենալ, քանի որ այս պարագայում էականը պարտատիրոջ կողմից իր դատավարական գործողությունը սահմանված դատավարական ժամկետում իրականացնելն է, այլ ոչ թե այն, թե դատավարական ճիշտ ժամկետում ներկայացված փաստաթուղթը, երբ է տրամադրվել դատական կազմին։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից Կոմիտեի առարկությունն առանց քննության թողնելու որոշումն օրինական ուժի մեջ թողնելով՝ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, որի արդյունքում սահմանափակվել է Կոմիտեի դատարանի մատչելիության իրավունքը և խախտվել է այդ իրավունքի բուն էությունը, ուստի Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է վերացման»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրանց վերաբերյալ:
Այսպես`
Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նշելով, որ «բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածների և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար»։
Կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը, նշելով, որ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, պետք է հստակ և որոշակիորեն նշեր, թե նույն հոդվածի 2-րդ մասում նշված թվով երեք հիմքերից կոնկրետ որով է պայմանավորել այն՝ առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը հակասող մեկնաբանությամբ կիրառված կամ չկիրառված լինելու՞ հանգամանքով, թե՞ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը հակասելու հանգամանքով, թե՞ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ։ Մինչդեռ տվյալ դեպքում, կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը, նշելով, որ «տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածների և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար», ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությունը պայմանավորել է մի այնպիսի հանգամանքով, որպիսի օրենսդրական ձևակերպում՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի առումով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում գոյություն չունի։
Ավելին՝ վճռաբեկ բողոք բերած անձը որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հիմք բացառապես վկայակոչել է նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ նշելով, որ բողոքարկվող դատական ակտում համապատասխան նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը, և եթե Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել էր նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, ապա պարտավոր էր իր որոշման մեջ կատարել հենց դրա վերաբերյալ վերլուծություն, մինչդեռ Վճռաբեկ դատարանի որոշումն այդ հիմքի հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ որևէ նշում չի պարունակում։
Բացի այդ, ցանկանում եմ նաև անդրադառնալ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու երկրորդ հիմքի վերաբերյալ որոշման մեջ նշված պատճառաբանություններին։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածների ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածների ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի խախտում վերագրելու համար։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածների ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի խախտում է վերագրել, ըստ էության, այն շարժառիթներով, որ՝
- «Կոմիտեի առարկություն ներկայացնելու իրավունքի իրականացման վերջնաժամկետը 22.07.2021 թվականն է, որի ընթացքում Կոմիտեն իրավունք ուներ ներկայացնելու իր դիրքորոշումը կամ առարկությունը, ինչն էլ իրականացվել է Կոմիտեի կողմից, քանի որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ Կոմիտեն մինչև Դատարանի կողմից սահմանված դատավարական ժամկետի ավարտը՝ 22․07․2021 թվականը, 21․07․2021 թվականին ժամը 18։08-ին «Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով» ներկայացրել է իր առարկությունը»,
- «դատավարական ժամկետը համարվում է պահպանված այն դեպքում, երբ հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը, բողոքը, այլ փաստաթղթերը համապատասխանաբար փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ը, իսկ տվյալ դեպքում Կոմիտեն 21․07․2021 թվականին ժամը 18։08-ին «Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով» ներկայացրել էր իր առարկությունը»,
- «այս պարագայում էականը պարտատիրոջ կողմից իր դատավարական գործողությունը սահմանված դատավարական ժամկետում իրականացնելն է, այլ ոչ թե այն, թե դատավարական ճիշտ ժամկետում ներկայացված փաստաթուղթը երբ է տրամադրվել դատական կազմին»։
Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ «Դատարանի կողմից Կոմիտեի առարկությունն առանց քննության թողնելու որոշումն օրինական ուժի մեջ թողնելով՝ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, որի արդյունքում սահմանափակվել է Կոմիտեի դատարանի մատչելիության իրավունքը և խախտվել է այդ իրավունքի բուն էությունը, ուստի Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է վերացման»։
Կարծում եմ, որ վերը նշված շարժառիթները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածների ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի խախտում վերագրելու համար, հետևյալ պատճառաբանությամբ․
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 01․10․2019 թվականի որոշմամբ թույլատրվել է հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել պարտապանին պատկանող նաև հետևյալ գույքը՝ բենզալիցքավորման կայանը։ Նշված լոտը չի իրացվել։
Պարտատերերից Լևոն Բաղդասարյանը, ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասով, սնանկության կառավարչից պահանջել է համապատասխան գնով գույքը հանձնել իրեն։ Սնանկության կառավարիչը միջնորդություն է ներկայացրել Դատարանին՝ վերը նշված գույքը որոշակի պայմանով սեփականության իրավունքով պարտատեր Լևոն Բաղդասարյանին հանձնելու մասին։
Սնանկության գործով դատավորի օգնականը, կազմելով գրություն, որով պարտապանին, պարտատերերին, այդ թվում՝ Կոմիտեին, և երրորդ անձ գրավատուին տեղեկացրել է վերը նշված միջնորդության, դրա արդյունքով կայացվելիք դատական ակտը 22․07․2021 թվականին հրապարակելու, այդ միջնորդության վերաբերյալ առարկությունները կամ դիրքորոշումները մինչև միջնորդության քննության արդյունքներով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրը ներկայացնելու մասին, այն ուղարկել է նաև պարտատեր Կոմիտեին։ Նշված գրությունը Կոմիտեն 19․07․2021 թվականին ստացել է։
Դատարանը 22․07․2021 թվականին որոշում է կայացրել կառավարչի միջնորդությունը բավարարելու և վերը նշված գույքը պարտատեր Լևոն Բաղդասարյանին ի սեփականություն հանձնելու մասին՝ որոշման մեջ նաև նշելով, որ միջնորդության կապակցությամբ պարտատերերը և պարտապանը առարկություն կամ դիրքորոշում չեն ներկայացրել։
Պարտատեր Կոմիտեն 21․07․2021 թվականին ժամը 18։08-ին «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով վերը նշված միջնորդության վերաբերյալ Դատարանին է ներկայացրել առարկություն, որը Դատարանի 26․07․2021 թվականի որոշմամբ թողնվել է առանց քննության այն հիմքով, որ առարկությունները ներկայացվել են վերը նշված որոշումը կայացնելուց հետո։
13․08․2021 թվականին ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը Կոմիտեին հասցեագրված գրություն է կազմել այն մասին, որը վերը նշված առարկությունը Դատարանում ստացվել է 22․07․2021 թվականին, որը դատավոր Ա․ Չիչոյանի կազմին է հանձնվել 23․07․2021 թվականին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները սահմանվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին դատավարական գործողությունների կատարման ժամկետները որոշվում են օրացուցային տարով, ամսով, շաբաթով, ամսաթվով կամ ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետը համարվում է պահպանված, եթե հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը, բողոքը, այլ փաստաթղթերը կամ դրամական միջոցները համապատասխանաբար հանձնվել են փոստ, փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ն:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե դատավարական գործողությունը պետք է կատարվի դատարանում, այլ պետական մարմնում կամ կազմակերպությունում, ապա դատավարական ժամկետը լրանում է այն ժամին, երբ դատարանում, այլ պետական մարմնում կամ կազմակերպությունում սահմանված կանոններով ավարտվում է աշխատանքային օրը:
Վերը նշված նորմերի՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում նշված կանոնների պահպանմամբ՝ մեկնաբանությունից բխում է նաև, որ դատավարական ժամկետները կարող են սահմանվել դատարանի կողմից, եթե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով դրանք սահմանված չեն: Առանձին դատավարական գործողությունների կատարման ժամկետները որոշվում են նաև այն ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել:
Օրենսդիրը սահմանել է նաև, թե երբ է դատավարական ժամկետը համարվում պահպանված, եթե փոստ, համապատասխան մարմին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին են հանձնվում հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը, բողոքը, այլ փաստաթղթերը կամ դրամական միջոցները՝ ամրագրելով, որ դրանք պետք է, համապատասխանաբար, հանձնվեն, փոխանցվեն կամ ներկայացվեն մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ն:
Միևնույն ժամանակ օրենսդիրը վերը նշված կանոնից բացառություն է նախատեսել նաև այն դատավարական գործողությունների, այդ թվում համապատասխան մարմին փաստաթղթեր հանձնելու համար, որոնք պետք է կատարվեն հենց դատարանում՝ ըստ էության, սահմանելով, որ այդ դեպքում դատավարական ժամկետը լրանում է ոչ թե դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ին, այլ՝ այն ժամին, երբ դատարանում սահմանված կանոններով ավարտվում է աշխատանքային օրը:
Տվյալ դեպքում ՀՀ սնանկության դատարանը, նկատի ունենալով որ ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, այնպես էլ «Սնանկության մասին» ՀՀ օրենքն այդ առումով որևէ դատավարական ժամկետ չեն սահմանում, ինքն է նաև պարտատեր Կոմիտեի համար դատավարական ժամկետ սահմանել հետևյալ դատավարական գործողությունը կատարելու՝ ներկայացված միջնորդության վերաբերյալ առարկություն ներկայացնելու համար՝ դրա համար ժամկետը որոշելով ոչ թե օրերով, շաբաթներով, ամիսներով կամ տարիներով, այլ՝ որոշակի ժամանակահատվածով, այն է՝ «մինչև միջնորդության քննության արդյունքներով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրը»։
Նկատի ունենալով այն, որ դատական ակտը պետք է հրապարակվեր 22․07․2021 թվականին, իսկ տվյալ դատավարական գործողությունը՝ ներկայացված միջնորդության վերաբերյալ առարկություն ներկայացնելը, իրենից ենթադրում է հենց դատարանում կատարման ենթակա գործողություն, ուստի այն վերը նշված նորմերի համաձայն՝ ենթակա էր կատարման ոչ թե մինչև 21․07․2021 թվականի ժամը 24․00-ն, այլ՝ մինչև նույն օրվա ժամը 18․00-ն, երբ ՀՀ սնանկության դատարանում ավարտվում է աշխատանքային օրը։
Վերոգրյալի հիման վրա՝ կարծում եմ, որ պարտատեր Կոմիտեն, «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով վերը նշված միջնորդության վերաբերյալ առարկությունը Դատարան ներկայացնելով 21․07․2021 թվականին ժամը 18։08-ին, այսինքն՝ Դատարանում աշխատանքային օրն ավարտվելուց հետո, բաց է թողել համապատասխան դատավարական գործողությունը կատարելու ժամկետը, որի պայմաններում վերջինս, ներկայացրած չլինելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասի հիմքով այլևս զրկվել է առարկությունը ներկայացնելու իրավունքից։
Ավելին, կարծում եմ, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքն ընդհանրապես, իսկ դրա 76-րդ հոդվածը մասնավորապես որևէ իրավակարգավորում չի նախատեսում այն մասին, որ դատարանը պարտավոր էր սնանկության վարույթի մյուս մասնակիցներին, այդ թվում՝ պարտատիրոջը հնարավորություն ընձեռել գույքը հանձնելու վերաբերյալ պահանջ ներկայացված լինելու դեպքում դրա վերաբերյալ ներկայացնելու առարկություն: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ եթե սնանկության գործով գործին մասնակցող որևէ անձ համաձայն չէր այդ դատական ակտի հետ, ապա վերջինս զրկված էր այն վերադասության կարգով բողոքարկելու իրավունքից։
Վերոգրյալից ելնելով՝ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ:
Դատավոր` Գ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական: