Գլխավոր տեղեկություն
Համար
N 718-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.05.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2023 թվականի N 718-Ա

 

ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող հողամասերը (այսուհետ՝ հողամասեր) հետ վերցնել պետական ոչ առևտրային կազմակերպություններից (այսուհետ՝ կազմակերպություններ) և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոններ կառուցելու համար՝ ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպությունների հետ կնքել վերջիններիս հետ կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ hամաձայնագրեր)՝ դրանցում նախատեսելով, որ hամաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպությունների միջոցների հաշվին:

3. Առաջարկել Մարտունի, Արենի, Մեղրի և Ախուրյան համայնքների ղեկավարներին՝

1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, իրականացնել hիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագրեր) կնքման աշխատանքները՝ դրանցում նախատեսելով, որ՝

ա. պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից,

բ. պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի՝ հիմնադրամին հանձնման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

12.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 718-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՍԻՄՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

 

NN

ը/կ

Հասցեն

Հանձնվող հողամասի մակերեսը (հա)

Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը

Պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման ամսաթիվն ու համարը

1.

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, համայնք Մեղրի, քաղաք Մեղրի,

Ադելյան փողոց 1

0.01125

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի

«Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց»

18.06.2021 թ. թիվ

31/0021

2.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, համայնք Ախուրյան,

գյուղ Հացիկ

0.01125

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի

«Հացիկի

միջնակարգ դպրոց»

01.04.2011 թ. թիվ

31/0011

3.

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, համայնք Արենի, գյուղ Արենի 3-րդ փողոց 40

0.01125

«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական

հաստատություն»

04.12.2019 թ. թիվ

140/0019

4.

Հայաստանի

Հանրապետության

Գեղարքունիքի մարզ, համայնք Մարտունի, գյուղ Լիճք Ա-2 թաղամաս, 12-րդ

փողոց 8

0.015

«Հայաստանի

Հանրապետության

Գեղարքունիքի մարզի Լիճքի Հովհ.

Թումանյանի անվան միջնակարգ դպրոց»

10.03.2017 թ. թիվ

17/0017

5.

Հայաստանի

Հանրապետության

Գեղարքունիքի մարզ,

համայնք Մարտունի,

գյուղ Գեղհովիտ 5-րդ

փողոց 31

0.015

«Հայաստանի

Հանրապետության

Գեղարքունիքի

մարզի Գեղհովիտ

գյուղի Ա.

Մյասնիկյանի

անվան թիվ 1

միջնակարգ դպրոց»

25.05.2015 թ. թիվ

60ուղղ./0015

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

12.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ