Գլխավոր տեղեկություն
Համար
N 636-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.05.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2022 թվականի N 636-Ա

 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Մ-Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի հունիսի 29-ին կնքված «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կարիքների համար ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շրջանառու ջրի համակարգի N 1 և N 3 հովացման աշտարակների արդիականացման կապալային աշխատանքների կատարման մասին թիվ «ՀԱԷԿ-ԲՄԱՇՁԲ-1/21-02/19 պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) չկիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 114-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:

2. Թույլատրել պայմանագրի 5.1.1-ին կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Կանխավճարի մարումներն իրականացնել՝ պայմանագրով նախատեսված կապալային աշխատանքների կատարման հանձնման-ընդունման արձանագրությունների և կատարողական ակտերի հիման վրա կատարվող վճարումներից համամասնորեն (30 տոկոս չափով) նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով»:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

05.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ