Գլխավոր տեղեկություն
Համար
N 4-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2022
Ընդունող մարմին
Գյումրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
08.02.2022
Ստորագրող մարմին
Գյումրի համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
08.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«08» փետրվարի 2022 թվականի N 4-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 284-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «4 717 234 700 (չորս միլիարդ յոթ հարյուր տասնյոթ միլիոն երկու հարյուր երեսունչորս հազար յոթ հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «4 794 205 642 (չորս միլիարդ յոթ հարյուր իննսունչորս միլիոն երկու հարյուր հինգ հազար վեց հարյուր քառասուներկու)» թվով և բառերով,

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «4 717 234 700 (չորս միլիարդ յոթ հարյուր տասնյոթ միլիոն երկու հարյուր երեսունչորս հազար յոթ հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «5 945 898 760 (հինգ միլիարդ ինը հարյուր քառասունհինգ միլիոն ութ հարյուր իննսունութ հազար յոթ հարյուր վաթսուն)» թվով և բառերով:

2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համապատասխանաբար NN 1,2,3,4, հավելվածների:

3. Հավելվածը լրացնել 5-րդ, 6-րդ հատվածներով` համաձայն 5 և 6 հավելվածների.

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2022 թվականի բյուջեի (այսուհետ` բյուջե) տարեսկզբի ազատ մնացորդը` 1 151 693 118 (մեկ միլիարդ հարյուր հիսունմեկ միլիոն վեց հարյուր իննսուներեք հազար հարյուր տասնութ) Հայաստանի Հանրապետության դրամ է, որից` վարչական մասի մնացորդը` 690 103 018 (վեց հարյուր իննսուն միլիոն հարյուր երեք հազար տասնութ) Հայաստանի Հանրապետության դրամ, ֆոնդային մասի մնացորդը` 461 590 100 (չորս հարյուր վաթսունմեկ միլիոն հինգ հարյուր իննսուն հազար հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 67 899 900 (վաթսունյոթ միլիոն ութ հարյուր իննսունինը հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2021 թվականի բյուջեով ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերին՝ առկա պարտավորությունների կատարմանը,

3) բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդից 1 083 793 218 (մեկ միլիարդ ութսուներեք միլիոն յոթ հարյուր իննսուներեք հազար երկու հարյուր տասնութ) Հայաստանի Հանրապետության դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս:

4. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի

 

Կողմ (22)

Դեմ (0)

Ձեռնպահ (2)

Վ. Սամսոնյան

 

Կ. Մալխասյան

Գ. Մելիքյան

 

Կ. Ասատրյան

Լ. Սանոյան

   

Մ. Սահակյան

   

Ա Հովհաննիսյան

   

Տ. Հովհաննիսյան

   

Թ. Համբարձումյան

   

Ն. Պողոսյան

   

Գ. Պասկևիչյան

   

Խ. Վարաժյան

   

Ս. Հովհաննիսյան

   

Հ. Ասատրյան

   

Ս. Խուբեսարյան

   

Ն. Ղազարյան

   

Գ. Թաթարյան

   

Զ. Միքայելյան

   

Ե. Խանամիրյան

   

Վ. Հակոբյան

   

Ս. Ադամյան

   

Գ. Մանուկյան

   

Ն. Միրզոյան

   

Հ. Մարգարյան

   

 

 Հայաստանի Հանրապետության
Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ղեկավար`

Վ. Սամսոնյան

 

ք. Գյումրի

«08» փետրվարի 2022 թվական

 

Հավելվածներ 1-6

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2022 թվական: