ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ
15 մարտի 2022 թ. |
N 1-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 28-ի N 860-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 21-րդ կետի 15-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման կանոնակարգը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը սահմանափակված` տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման նպատակով արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության ցանկերը սահմանելու մասին» N 2-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1 հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի`»,
2) 1-ին հավելվածում`
ա. 12.1 կետում ««Միասնական հայտ» համակարգում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգում (այսուհետ` «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ)» բառերով,
բ. 12.1 և 15.2 կետերում «Միասնական հայտ» բառերը փոխարինել «Թույլատվական փաստաթղթեր» բառերով,
3) 2-րդ հավելվածում`
ա. 1-ին կետի 2-րդ ենթակետում «8517 70 900 1-ից» թվերը փոխարինել «8517 79 000 1-ից» թվերով,
բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետից «9006 51 000 0-ից» և «9006 52 000 9-ից» թվերը հանել, իսկ «9006 53 100 0-ից» թվերից հետո լրացնել «9006 53 800 9-ից» և «9006 59 000 9-ից» թվերով,
գ. 2-րդ կետի 3-րդ ենթակետում «8525 80-ից» թվերը փոխարինել «8525 81-ից», «8525 82-ից», «8525 83-ից» և «8525 89-ից» թվերով։
2. Սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության պետին՝ ապահովել սույն հրամանի տեղադրումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:
Գեներալ-մայոր |
Ա. ԱԲԱԶՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2022 թվական: