ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
16 մարտի 2012 թ. |
N 409-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 36-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի՝
1) 2-րդ պարբերությունը «մեկ այլ տարածքում» բառերից հետո լրացնել «Երևանի քաղաքապետի կողմից» բառերով.
2) 5-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Վերականգնվող կանաչ գոտու ծավալներն ու տեսականին սահմանվում է կանաչապատման նախագծով: Փոխհատուցվող և վերականգնվող կանաչապատման նախագծերը կազմվում և Երևանի քաղաքապետի հաստատմանն են ներկայացվում լիազոր մարմնի կողմից, որոնք պարտադիր նշագրում է Երևան քաղաքի գլխավոր դենդրոլոգը»:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |