Գլխավոր տեղեկություն
Համար
N 1208-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (05.02.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2020

 

31.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2020 թվականի N 1208-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման և հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ աշխատանքային խմբում քննարկելու համար սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2020 թվականի նոյեմբերի 27-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից այլ իրավական ակտերի արդիականացման վերաբերյալ:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) ապահովել պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների քննարկումը աշխատանքային խմբի կողմից.

2) մինչև 2021 թվականի մարտի 25-ն ամփոփել համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների վերաբերյալ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքները.

3) մինչև 2021 թվականի մայիսի 1-ը՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագիծը և հարակից իրավական ակտերի նախագծերը:

(3-րդ կետը փոփ. 04.02.21 N 96-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

31.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1208-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Մ. Մկրտչյան  - ՀՀ ազգային անվտանգության ծառայություն (խմբի ղեկավար)
Տ. Էմին   - ՀՀ պաշտպանության նախարարություն
Ս. Հովհաննիսյան  - ՀՀ ոստիկանություն
Ա. Սաֆարյան  - ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
Հ. Պետրոսյան  - ՀՀ անվտանգության խորհուրդ
Գ. Քալանթարյան  - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Մ. Ազարյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Գ. Մելիքյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Հ. Մարգարյան  - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Ա. Մկրտումյան  - ՀՀ առողջապահության նախարարություն
Տ. Բիշարյան  - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Ք. Գևորգյան
Ա. Վեհապետյան
 - ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Ս. Բրուտյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ա. Ավետիսյան  - ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

(հավելվածը խմբ. 04.02.21 N 96-Ա)