ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2021 թվականի N 182-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 28-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) ԱՏԳ ԱԱ 854810 ծածկագրին դասվող (թափոններ և ջարդոն՝ առաջնային տարրերի, առաջնային մարտկոցների և էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների), սպառված առաջնային տարրեր, սպառված առաջնային մարտկոցներ և սպառված էլեկտրական կուտակիչներ) ապրանքների վրա։».
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված արգելքը չի տարածվում՝
1) «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, հետագայում վերաներմուծման պայմանով «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպվող, վերամշակման նպատակով և վերամշակման արդյունքը Հայաստանի Հանրապետություն վերադարձման պայմանով` ԵԱՏՄ երկրներ տեղափոխվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204) ապրանքների վրա.
2) մինչև 2021 թվականի հունվարի 25-ը հայտարարագրված և մաքսային մարմինների կողմից բացթողումը թույլատրված՝ սույն որոշմամբ սահմանված ապրանքների վրա:»:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ 2-րդ ենթակետը՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2021 թվական: