Գլխավոր տեղեկություն
Համար
N 1452-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.09.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2020 թվականի N 1452-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ և 154-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը՝ «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հանձնված՝ 3,391,151 դրամ մաքսային արժեքով հասարակական վայրերում մարմնի ջերմաստիճանի ինֆրակարմիր չափիչ-ջերմապատկերիչ NUCTECH F2 123-T1 էլեկտրոնային համակարգը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, 2,422,251 դրամ մաքսային արժեքով հասարակական վայրերում մարմնի ջերմաստիճանի ինֆրակարմիր չափիչ-ջերմապատկերիչ NUCTECH F2 122-T1 էլեկտրոնային համակարգը (այսուհետ՝ գույք) փոխանցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ գույքի անհատույց փոխանցման նպատակով և ապահովել գույքի հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում:ուղղ.

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշման 2-րդ կետում նշված դիմումը ստանալուց հետո, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ համատեղ` 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել NUCTECH F2 123-T1 էլեկտրոնային համակարգի հաշվառումը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. սեպտեմբերի 4

Երևան