Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբեր, 2020 թվական N 271-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 28-ի N 1314-Ա, N 1315-Ա, N 1319-Ա և N 1320-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 1-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Մարգո Լևոնյան», Արմավիրի մարզ, գ.Ծաղկունք (ՀՎՀՀ 52190119)․
2) Ա/Ձ «Լուսիկ Սահակյան», Սյունիք մարզ, Մեղրի համայնք, ք.Ագարակ,Չարենցի 28հ, (ՀՎՀՀ 78669295)․
3) Ա/Ձ «Արմենուհի Մանուկյան», Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մուշ, 2 թաղ. 4/45 (ՀՎՀՀ 57312099)․
4) Ա/Ձ «Դավիթ Հակոբյան», Շիրակի մարզ, ք. Գյումրի Մուշ 2/2 թաղ. 2/20 (ՀՎՀՀ 57242161):
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2020 թվական: