Գլխավոր տեղեկություն
Համար
N 274-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.09.2020-04.09.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 03.09.2020
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
03.09.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.09.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբեր, 2020 թվական N 274-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 28-ի N 1314-Ա, N 1319-Ա և N 1320-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 2-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Զավեն Հայրիկյան», Սյունիքի մարզ, Սիսիան, Որոտան 1/45-49 (ՀՎՀՀ 77940009)․

2) Ա/Ձ «Ռուբիկ Սիմոնյան», Արմավիրի մարզ, ք․ Էջմիածին Պիոներական փող (ՀՎՀՀ 52197065)․

3) Ա/Ձ «Արա Միրզոյան», Արմավիրի մարզ, ք․ Էջմիածին Ա․Մանուկյան փող (ՀՎՀՀ 52203804)․

4) Ա/Ձ «Սարգիս Մկրտչյան», Արմավիրի մարզ, ք․ Էջմիածին Պիոներական փող (ՀՎՀՀ 52132289)։

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2020 թվական: