ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2020 թվականի N 480-Ա
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՆԻՍՏԻ ԵՎ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 2020 թվականի մարտի 12-ից 13-ը Երևանում կայացած․
1. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի տասնչորսերորդ նիստի անցկացման հետ կապված ծախսերը` 1347400 (մեկ միլիոն երեք հարյուր քառասունյոթ հազար չորս հարյուր) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության։
2. Հայ-բելառուսական գործարար համաժողովի անցկացման հետ կապված ծախսերը` 1083800 (մեկ միլիոն ութսուներեք հազար ութ հարյուր) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով 1165 «Ներդրումների և արտահանման խթանման» ծրագրի 11002 «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներ» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 22 Երևան |