Գլխավոր տեղեկություն
Համար
N 41
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.04.2020-16.04.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հատուկ թողարկում
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
15.04.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.04.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի, 2020 թ. N 41

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի N Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 8-ի N 869-Ա, 2020 թվականի ապրիլի 13-ի N 907-Ա, N 908-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 9-ին և 13-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «ԱԹԵՆՔ » ՍՊԸ` ք. Երևան, Շինարարների 12/2.

2) «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ՝ ք. Երևան, Շինարարների 12.

3) «ԷՆ-ԷԼ-ԷՍ» ՍՊԸ՝ ք. Երևան, Սիլիկյան թաղամաս, 10-րդ փող. 68:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ին: