Գլխավոր տեղեկություն
Համար
N 858
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (22.08.2003-30.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 սեպտեմբերի 2001 թ.
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2001 թվականի N 858

 

«ՀՐԱԶԴԱՆՄԱՇ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`

ա) «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպել առանձնացման միջոցով` ստեղծելով 100 տոկոս պետական բաժնեմասով «Պատնեշ» փակ բաժնետիրական ընկերություն` «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի նվազեցման հաշվին.

բ) գաղտնի.

գ) նկատի ունենալ, որ վերակազմակերպման ժամանակ բաժանիչ հաշվեկշիռը կազմելիս «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության պարտականությունները չեն անցնում «Պատնեշ» փակ բաժնետիրական ընկերությանը.

դ) «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության վերակազմակերպումից հետո կատարել «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխություն` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան.

ե) «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության վերակազմակերպումից հետո պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի մասնավորեցման համար անհրաժեշտ ելակետային տվյալները ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն:

2. «Պատնեշ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

(2-րդ կետը խմբ. 14.08.03 N 1016-Ա)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 13-ից: