ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2017 թվականի |
թիվ 97 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 44-րդ և 45-րդ հոդվածներին, դրա 6-րդ և 7-րդ հավելվածներին և 2011 թվականի մայիսի 19-ի «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» պայմանագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների նկատմամբ 2018 թվականի համար սակագնային քվոտաները և բաշխել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծվող այդ ապրանքների սակագնային քվոտաների ծավալները՝ հավելվածի համաձայն (այսուհետ՝ սակագնային քվոտաներ):
2. Սահմանել, որ սակագնային քվոտաները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ՝ բացառությամբ ԱՊՀ մասնակից երկրներից ծագող և ներմուծվող ապրանքների:
3. Ռուսաստանի Դաշնությանը՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված սակագնային քվոտաների ծավալների բաշխումը երրորդ երկրների միջև՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը և Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորություններին համապատասխան:
4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝
իրականացնել սակագնային քվոտաների ծավալների բաշխումն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ իրենց օրենսդրությանը համապատասխան.
հանձնարարել գործադիր իշխանության լիազոր մարմիններին իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների ներմուծման լիցենզիաների տրամադրում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: