Գլխավոր տեղեկություն
Համար
N 846-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2015 թվականի N 846-Ա

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՂ՝ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՎԵՐՋԻՆԻՍ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի N 618-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը`

1. Ստեղծել ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման նպատակով ներկայացված հայտերն ուսումնասիրող և գնահատող՝ մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով):

2. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը՝ համաձայն N N 1 և 2 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 18

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2015 թվականի

սեպտեմբերի 18-ի N 846-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՂ՝ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Ավանեսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Եգանյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Գ. Ղազարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ

Օ. Ալավերդյան

- ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ

Ա. Ավետիսյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման, կապի և փոստի վարչության պետ

Տ. Մելքոնյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ

Ա. Միքայելյան

- ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի տեղակալ

Լ. Հարությունյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետի տեղակալ

Տ. Մանուկյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար

Վ. Ամիրյան

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն (համաձայնությամբ)

Ն. Մանուկովա

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ (համաձայնությամբ)

(հավելվածը խմբ. 06.11.19 N 1617-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 18-ի N 846-Ա

որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՂ՝ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հանձնաժողովի նպատակն ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման համար ներկայացված հայտերի ուսումնասիրումն ու գնահատումն է:

2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է ղեկավարվելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրանից բխող իրավական ակտերով (այսուհետ` կարգեր) և ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիներին առնչվող այլ իրավական ակտերով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովը՝

1) հաստատում է հանձնաժողովի կանոնակարգը, դրանում փոփոխությունները և լրացումները.

2) հաստատում է ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտի ստեղծելու նպատակով ներկայացված հայտերի (այսուհետ` հայտ) կարգերով սահմանված չափանիշների համաձայն գնահատման թերթիկների ձևերը.

3) հրապարակում է հանձնաժողովի գործունեության և հայտերի գնահատման հետ կապված տեղեկատվությունը` տեղադրելով այն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում.

4) ընդունում է հանձնաժողովի գործառույթներից բխող որոշումներ.

5) 20 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և դրանց ամբողջականության կամ անճշտությունների բացակայության դեպքում՝ գնահատում հայտը, ընդունում համապատասխան եզրակացություն և 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան եզրակացությունը ներկայացնում է լիազոր մարմին, որը մշակում է համապատասխան որոշման նախագիծ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

4. Հանձնաժողովի նախագահը՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալն է, ով հանդես է գալիս հանձնաժողովի անունից.

2) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.

3) հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու համար, անհրաժեշտության դեպքում, իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ հրավիրում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, ձեռնարկությունների, գիտահետազոտական հիմնարկների, բանկերի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին և համապատասխան փորձագետների.

4) ստորագրում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները:

5. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության պետն է.

2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և նիստերը.

3) կազմակերպում է հայտերի վերաբերյալ հանձնաժողովի անդամներին տեղեկատվության տրամադրման աշխատանքները.

 4) ներկայացնում է հանձնաժողովի եզրակացությունները լիազոր մարմնին.

 5) Հայաստանի Հանրապետության կառավարության` ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման վերաբերյալ դրական կամ բացասական որոշումներն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուներին` վերջիններիս վերաբերյալ.

 6) գնահատման թափանցիկության, պետության և շահագրգիռ կողմերի միջև երկխոսության և հետադարձ կապի ապահովման նպատակով հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար հրավիրում է հայտատուներին և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին.

7) հանձնաժողովի նիստից առնվազն 2 աշխատանքային օր առաջ հանձնաժողովի անդամներին ներկայացնում է նախատեսվող նիստի օրակարգը և համապատասխան փաստաթղթերը.

8) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և ներկայացնում հանձնաժողովի նախագահին և անդամներին` ստորագրության:

6. Հանձնաժողովի անդամները՝

1) հանձնաժողովի անդամները պետական կառավարման մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների համապատասխան ներկայացուցիչներն են.

2) հանձնաժողովի անդամները հայտի ընդունման առնչությամբ կայացած նիստից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում հայտերի գնահատման թերթիկի հիման վրա գնահատում են հայտերը:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

 7. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է հերթական և արտահերթ նիստերի միջոցով: Հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտի ստեղծելու նպատակով հայտերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի համար կազմվում է արձանագրություն: Արձանագրություններն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և նիստին մասնակցած մյուս անդամների կողմից:

9. Հանձնաժողովն իր արտահերթ նիստերը գումարում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների 2/3-ի մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամների 2/3-ից պակաս լինելու դեպքում նիստը համարվում է չկայացած և նշանակվում է նոր նիստ: Հանձնաժողովի նոր նիստի օրվա և ժամի մասին տեղեկացվում է բոլոր հայտատուներին:

11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում` նրան փոխարինում է հանձնաժողովի քարտուղարը:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

12. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան