Գլխավոր տեղեկություն
Համար
N 1007-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.07.2019-12.03.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 2019 թվականի N 1007-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգից բխող միջոցառումների շրջանակներում նախատեսված աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2019 թ. հուլիսի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հուլիսի 26-ի N 1007-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ս. Պետրոսյան

- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Գ. Վարդանյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

   

Ա. Վարդապետյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

   

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

   

Լ. Մելիքյան

- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

   

Հ. Քոչարյան

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Հ. Սարգսյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Լ. Ավետիսյան

- «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան