Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 157
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.11.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2017 թվականի

թիվ 157

քաղ. Մոսկվա

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (ՄՄ ՏԿ 007/2011) ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ՝

ա) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 797 որոշմամբ ընդունված՝ «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011) Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգին (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) այն արտադրանքի համապատասխանության գնահատման մասին նախքան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի ապրիլի 28-ի թիվ 51 որոշումն ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված փաստաթղթերը, որի մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի ապրիլի 28-ի թիվ 51 որոշմամբ կատարվել են փոփոխություններ, գործում են մինչև դրանց գործողության ավարտը.

բ) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի արտադրությունն ու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը՝ սույն կետի «ա» ենթակետում նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում, թույլատրվում է մինչև այդպիսի փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտը.

գ) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն արտադրանքի շրջանառությունը, որը շրջանառության մեջ է դրվել սույն կետի «ա» ենթակետում նշված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում, թույլատրվում է այդ արտադրանքի պիտանիության ժամկետի (ծառայության ժամկետի) ընթացքում։

2. «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի ապրիլի 28-ի թիվ 51 որոշմամբ կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելու ամսաթվից 12 ամսվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում թույլատրվում է մինչև 3 տարեկան երեխաների և դեռահասների համար ատամի խոզանակների, հոսանքի քիմիական աղբյուրներից սնուցվող ատամի խոզանակների, լնդերի մերսիչ հարմարանքների և այլ նույնանման արտադրատեսակների արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման փաստաթղթերի և առանց Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշման։

Նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է այդ արտադրանքի պիտանիության ժամկետի (ծառայության ժամկետի) ընթացքում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի ապրիլի 28-ի թիվ 51 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: