Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 36
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.10.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.04.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2016 թվականի

թիվ 36

քաղ. Մոսկվա

 

ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱԳՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, «Ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 2.3-րդ և 2.4-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելվածի 43-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող առանձին այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, «Ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և այդ տուրքերի դրույքաչափերի ցանկը (այսուհետ՝ ցանկ)։

2. Սահմանել, որ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ծագող և Համաձայնագրին համապատասխան Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվում է ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ մաքսային արժեքի 0 տոսոկի չափով՝ բացառությամբ սույն Որոշման 3-րդ կետում նշված ապրանքների, ցանկում ընդգրկված ապրանքների, ինչպես նաև այն ապրանքների, որոնց նկատմամբ կիրառվում է խթանող պաշտպանական միջոց՝ Համաձայնագրի 2.10 հոդվածին համապատասխան։

3. ԱՏԳ ԱԱ ԵՏՄ 6403 91 և 6403 99 ենթադիրքերում դասակարգվող՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ծագող և Համաձայնագրին համապատասխան Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ թենիսի, բասկետբոլի կոշիկի, մարզումների և մարզասրահներում պարապմունքների համար նախատեսված կոշիկի և առնվազն 50 տոկոսով բնական կաշվից բաղկացած կոշկերեսով նույնանման այլ կոշիկի նկատմամբ (բացառությամբ այն կոշիկի, որն օգտագործվում է հիմնականում կամ բացառապես քայլելու, հետիոտն և լեռնային տուրիզմի, ալպինիզմի համար), սույն Որոշման 2-րդ կետին համապատասխան, մաքսային արժեքի 0 տոկոսի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է հետևյալ պայմանների կատարման դեպքում՝

ա) ապրանքի ծագման հավաստագրի 8-րդ սյունակում «Սպորտային կոշիկ» («Spоrting footwear») լրացուցիչ նշման առկայություն.

բ) ապրանքի ծագման հավաստագրի լրացուցիչ թերթի վրա կոշիկի նշանակության և հետևյալ տեխնիկական բնութագրերին դրա համապատասխանության մասին հատուկ նշման առկայություն՝

անատոմիական հետքով և միջատակի կաղապարած հանգույցով կոճղակ.

կոշիկի կոշկերեսի քուղակապման համակարգ, որը պարունակում է յուրաքանչյուր կողմից առնվազն 5 օղագույց.

կաղապարման և անուղղակի ձուլվածքի (սոսնձված) եղանակով պատրաստված կոշկատակ, որն ունի հետևյալ հատուկ տարրերից առնվազն 2-ը՝ կոշտ զսպանավոր տարր (զսպակի համակարգ), բեռնաթափող ներդիր փնջավոր մասում, կրունկի հրման մեղմիչ, որը բաղկացած է կոշկատակի նյութից տարբերվող նյութից։

4. Սույն Որոշման 3-րդ կետում նշված պայմաններից որևէ մեկը չկատարելու դեպքում ԱՏԳ ԱԱ ԵՏՄ 6403 91 և 6403 99 ենթադիրքերում դասակարգվող՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ծագող և Համաձայնագրին համապատասխան Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող կոշիկի նկատմամբ կիրառվում է ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ համաձայն ցանկի։

5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան