Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 42
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.06.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.05.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2016 թվականի

թիվ 42

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԹՂԹԻ ԵՎ ՍՏՎԱՐԱԹՂԹԻ, ՏՊԱԳՐԱԿԱՆ ԽՈՏԱՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 43-րդ կետի 4-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան, ելնելով այն ապրանքների միասնական ցանկի դրույթներով սահմանված արգելքները կամ սահմանափակումները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ առևտրի վրա տարածելու անթույլատրելիությունից, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ են կիրառվում, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 134 որոշմամբ հաստատված սահմանափակումների կիրառման մասին Հիմնադրույթներից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ծանուցել Ղազախստանի Հանրապետությանը «Եվրասիական տնտեսական Միության մասին» պայմանագրի 28-րդ հոդվածի 3-րդ կետը կատարելու և այն Ղազախստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 27-ի թիվ 908 որոշմանը համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին՝ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Ղազախստանի Հանրապետության՝ Ղազախստանի Հանրապետությունից ծագող վերականգնված թղթի և ստվարաթղթի, տպագրական խոտանի և թափոնների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4707 ծածկագիր) ազատ տեղաշարժն ապահովելու պարտավորությունների միատեսակ ընկալումն ապահովելու նպատակով:

2. Առաջարկել Ղազախստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել ձեռնարկված միջոցների մասին:

3. Առաջարկել Ղազախստանի Հանրապետության կառավարությանը և Ղրղզստանի Հանրապետության կառավարությանը՝ շարունակել վերականգնված թղթի և ստվարաթղթի, տպագրական խոտանի և թափոնների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4707 ծածկագիր)՝ դեպի երրորդ երկրներ արտահանման հետ կապված հարցերով խորհրդակցությունները:

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: