Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.01.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.01.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2018 թվականի N 10-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված հավելվածի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արգիճի և Աստղաձոր գետերի հոսքի կառավարման նպատակով, նախատեսվող համանուն Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման նպատակահարմարությունը բազմակողմանի գնահատելու համար ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2018 թվականի փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման նպատակահարմարության վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. հունվարի 16

Երևան

 

 

Հավելված 
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունվարի 16-ի N 10-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Հարությունյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)

   

Վ. Նարիմանյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

   

Ա. Սողոմոնյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ

   

Դ. Ստեփանյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

   

Խ. Հարությունյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ

   

Ա. Բաղդասարյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ

   

Հ. Համբարձումյան

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

   

Յու. Ջավադյան

- «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Կ. Եփրեմյան

- «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

   

Ռ. Մինասյան

- «Գեղարքունիք» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   

Կ. Դաղբաշյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ (քարտուղար)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան