ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2017 թվականի N 1342-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշվում է հետևյալ բանաձևով՝
ՓԵԳ = ՓԾ - (ՓԾ X ՈԾՕ/ՊԾՕ), որտեղ՝
ՓԵԳ-ը (փոխհատուցման ենթակա գումար) ոստիկանության ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա գումարի չափն է,
ՓԾ-ն (փաստացի ծախսերը) ոստիկանության ծառայողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փաստացի ծախսերն են,
ՈԾՕ-ն (ոստիկանությունում ծառայած օրերը) ուսման կամ վերապատրաստման ավարտից հետո ոստիկանության ծառայողի ոստիկանությունում ծառայած օրերի թիվն է,
ՊԾՕ-ն (պարտադիր ծառայության օրեր) ուսման կամ վերապատրաստման ավարտից հետո պայմանագրով նախատեսված պարտադիր ծառայության օրերի թիվն է:».
2) հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը» ենթակետով.
«ը) փոխհատուցման ենթակա գումարի չափի որոշման բանաձևը:».
3) հավելվածի 5-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով և 10-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում ոստիկանությունում պաշտոնի նշանակված ծառայողների հետ՝ մինչև վերապատրաստում անցնելը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կնքված ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման վերաբերյալ պայմանագրերի վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետԿ. Կարապետյան
2017 թ. հոկտեմբերի 25
Երևան