040.0547.29.11.97
«Վավերացնում ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
29 նոյեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 1997 թվականի N 547
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն իրականացնելու և անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու աշխատանքները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
ա) պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է հարկային մարմինը.
բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման լիազորություններ ունեցող պետական մարմինները (բացառությամբ սույն կետի «գ» ենթակետում նշվածների) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում տեղեկություններ իրենց համակարգի պետական տուրք գանձող մարմինների և պաշտոնատար անձանց կողմից եռամսյակի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` համաձայն N 1 հավելվածի: Պետական մարմինների ենթակայության տակ չգտնվող պետական տուրք գանձող մարմինները սույն կետում նշված ժամկետում N 1 հավելվածով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում անմիջականորեն.
գ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման լիազորություններ ունեցող պետական մարմինները (որոնք իրականացնում են նաև կանխիկ պետական տուրքի գանձում) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում տեղեկություններ իրենց համակարգի պետական տուրք գանձող մարմինների և պաշտոնատար անձանց կողմից եռամսյակի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` համաձայն N 2 հավելվածի.
դ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը սույն կետի «գ» ենթակետում նշված տեղեկությունները ներկայացնում է նաև ըստ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության առանձին մարմինների.
ե) սույն կետում նշված տեղեկությունները ներկայացվում են փաստաթղթային տեսքով կամ էլեկտրոնային եղանակով` «Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով:
(1-ին կետը փոփ., լրաց. 17.03.98 N 183, փոփ. 08.11.00 N 725, 22.01.09 N 78-Ն, խմբ., լրաց. 29.10.09 N 1230-Ն)
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, վճռաբեկ դատարանին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններին` յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնել տեղեկություններ` համաձայն N 1 հավելվածի:
(2-րդ կետը խմբ. 17.03.98 N 183, փոփ. 08.11.00 N 725, 14.04.04 N 490-Ն, 22.01.09 N 78-Ն, խմբ. 29.10.09 N 1230-Ն)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել ամիսը մեկ անգամ հարկային մարմին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետական տուրքի գումարների փոխանցման համապատասխան բանկային հաշիվների և փոխանցված գումարների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը:
(3-րդ կետը լրաց. 17.03.98 N 183, փոփ. 08.11.00 N 725, 22.01.09 N 78-Ն, 29.10.09 N 1230-Ն)
4. Հարկային մարմնին`
ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 17.03.98 N 183)
բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 08.11.00 N 725)
(Նախկինում` 3-րդ կետ, փոփ. 17.03.98 N 183, փոփ. 08.11.00 N 725, 22.01.09 N 78-Ն)
5. Սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում տեղեկություններ չհաղորդելու դեպքում պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(Նախկինում` 4-րդ կետ 17.03.98 N 183)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հավելված N 1 |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
20…թ. ……………………………………… եռամսյակի համար
……………………………………………………………………………………………
(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը)
Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)
Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը
NN |
Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների ընդհանուր անվանումը |
Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների քանակը |
Տրված արտոնությունների քանակը |
Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների համար գանձված պետական տուրքի գումարը (հազ. դրամ) |
Գումարների փոխանցման գանձապետական հաշվի համարը | |||||||||
1-ին ամսում |
2-րդ ամսում |
3-րդ ամսում |
ընդամենը եռամսյակի ընթացքում |
1-ին ամսում |
2-րդ ամսում |
3-րդ ամսում |
ընդամենը եռամսյակի ընթացքում |
1-ին ամսում |
2-րդ ամսում |
3-րդ ամսում |
ընդամենը եռամսյակի ընթացքում | |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կատարող ……………………………………………………………………….............…….. (պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
Հեռախոսահամարը …………………………..
Ստորաբաժանման ղեկավար ……………………………………………………………………………….. (պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը) |
(Հավելվածը լրաց. 17.03.98 N 183, փոփ. 08.11.00 N 725, 22.01.09 N 78-Ն, խմբ. 29.10.09 N 1230-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 2 |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
20…թ. ……………………………………… եռամսյակի համար
……………………………………………………………………………………………
(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը)
Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)
Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը
NN |
Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների |
Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների քանակը |
Տրված արտոնությունների քանակը |
Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների համար գանձված պետական տուրքի գումարը (հազ. դրամ) |
Գումարների փոխանցման գանձապետական հաշվի համարը | |||||||||||||
1-ին ամսում |
2-րդ ամսում |
3-րդ ամսում |
ընդամենը եռամսյակի ընթացքում |
1-ին ամսում |
2-րդ ամսում |
3-րդ ամսում |
ընդամենը եռամսյակի ընթացքում |
1-ին ամսում |
այդ թվում` կանխիկ |
2-րդ ամսում |
այդ թվում` կանխիկ |
3-րդ ամսում |
այդ թվում` կանխիկ |
ընդամենը եռամսյակի ընթացքում |
այդ թվում` կանխիկ | |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կատարող ……………………………………………………………………….............…….. (պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
Հեռախոսահամարը …………………………..
Ստորաբաժանման ղեկավար ……………………………………………………………………………….. (պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը) |
(Հավելվածը լրաց. 17.03.98 N 183, խմբ. 29.10.09 N 1230-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 3 |
(Հավելվածն ուժը կորցրել է 29.10.09 N 1230-Ն)