ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 դեկտեմբերի 1996 թվականի N 697
քաղ. Երևան
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԱԾ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հուլիսի 10-ի «Իրավաբանական օգնության վարձատրությունից մեղադրյալին ազատելու դեպքում փաստաբանի աշխատանքի վարձատրության կարգի մասին» N 329 որոշման, իրավաբանական օգնության վարձատրությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ազատված մեղադրյալներին իրավաբանական ծառայություններ մատուցած փաստաբանների աշխատանքի վարձատրության համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացնել 378925 դրամ` 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար |
Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ |