Գլխավոր տեղեկություն
Համար
N 729-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.07.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2014 թվականի N 729-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի թիվ 3 և Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 (նախկին 66ա) հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության մասին պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` բնակիչների միջոցների հաշվին:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանների զբաղեցրած հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 24

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 17-ի N 729-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԱրԵՎելյան փողոցի թիվ 3 ԵՎ ԵրԵՎան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 հասցեներում գտՆվող հանրակացարաններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից զբաղեցված` նվիրատվության ենթակա բնակելի տարածքների

 

NN

ը/կ

Բնակության վայրը

 Բնակիչների ազգանունները, անունները, հայրանունները

Անձնագրային տվյալները

Հատկաց-ման տարե-թիվը

Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը

(քառ. մետր)

Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական արժեքը (դրամ)

Սեփականության տեսակը

1.

Քաղ. Գյումրի,

Արևելյան փող., թիվ 3,

հանրակացարան,

բն. 30

Մուքայելյան Զենֆրիդա Լևոնի

002150845, տրված`

20.03.2014 թ., 016-ի կողմից

1991 թ.

43.33

13158.4544

սեփականության իրավունքով

2.

Քաղ. Երևան,

Վարդաշենի 6-րդ

փող., 66/1, հանրակացարան, թիվ 204 սենյակ

Համբարձումյան Հասմիկ Ռադուբի

 

Համբարձումյան Սեդա Գագիկի

 

Համբարձումյան Սոֆյա Գագիկի

 

Բաղդասարյան Հեղինե Արթուրի

Բաղդասարյան Լևոն Արթուրի

AF0288689, տրված` 02.05.2001 թ. 006-ի կողմից

 

AG0482944, տրված` 04.08.2005 թ. 006-ի կողմից

AG0266362, տրված` 22.05.2004 թ. 006-ի կողմից

ծնվ.` 2008 թ.

ծնվ.` 2011 թ.

2006 թ.

42.60

252149.4

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան