Գլխավոր տեղեկություն
Համար
N 495-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.05.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2014 թվականի N 495-Ա

 

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ, ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՇԽԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՀՈԹՈՐՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի օգնական Աշխեն Մկրտչյանին 2014 թվականի հունիսի 2-6-ը գործուղել Հոթորն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)՝ Հայաստանի Հանրապետության տիեզերական արբանյակի ստեղծման ծրագրի շրջանակներում «ՍպեյսԻքս» ընկերության տնօրինության հետ հանդիպում ունենալու համար:

2. Գագիկ Բեգլարյանի, Գագիկ Գրիգորյանի և Աշխեն Մկրտչյանի` Հոթորն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հոթորն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 27

Երևան