ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 հունիսի 2012 թ. |
թիվ 22-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԹԻՎԻՆԵՏ» ՍՊ ընկերությանը հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու վերաբերյալ «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊ ընկերության 05.06.2012թ. դիմումը, ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգ»-ի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
1. «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊ ընկերությանը տրամադրել Երևան քաղաքի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
3. Սույն որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ վարչական դատարան` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ |
Ժ. Դադասյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|