Գլխավոր տեղեկություն
Номер
N 1628-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.11.30/64(867) Հոդ.1606
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.11.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.11.2011
Дата вступления в силу
01.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2011 թվականի N 1628-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 25,900.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (2,900.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով, և 23,000.0 հազ. դրամ՝ «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. նոյեմբերի 23
Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

նոյեմբերի 17-ի N 1628-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

     

այդ թվում`

 

09

   

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

(25,900.0)

     

այդ թվում`

 
 

05

 

Ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն

(25,900.0)

     

այդ թվում`

 
   

02

Լրացուցիչ կրթություն

(25,900.0)

     

այդ թվում`

 
     

11. Վերապատրաստման ծառայություններ

(25,900.0)

     

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

(25,900.0)

     

-Ներքին գործուղումներ

(4,339.0)

     

- Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

(21,561.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

25,900.0

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

25,900.0

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

25,900.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

25,900.0

     

ՀՀ կառավարություն

25,900.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

նոյեմբերի 17-ի N 1628-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Գնման առարկայի

անվանումը

չափի միավորը

քանակը

գումարը

(հազ. դրամ)

գնման ձևը

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

   

Բաժին 09, Խումբ 05, Դաս 02

Լրացուցիչ կրթություն

   

Վերապատրաստման ծառայություններ

   

(21,561.0)

 

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

   

(21,561.0)

 

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   

(21,561.0)

 

Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման դասընթացներ

դրամ

1.0

(21,561.0)

ԲԸ

Բաժին 11, Խումբ 01, Դաս 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

     

Տրանսպորտային սարքավորումներ

հատ

2

23,000.0

ՇՀ

Համակարգիչ

լրակազմ

5

1,150.0

ՇՀ

Նոութբուք

հատ

3

1,000.0

ՇՀ

Անխափան սնուցման սարք

հատ

30

750.0

ՇՀ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

նոյեմբերի 17-ի N 1628-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.9 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում,
իսկ ավելացումները՝ դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

 տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Վերապատրաստման ծառայություններ

Նկարագրությունը
Տարածքային կառավարման մարմինների աշխատողների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև համայնքային ծառայողների վերապատրաստման ծառայություններ

Ը003

ԱԾ01

Քանակական

 

Վերապատրաստվող ծառայողների թիվը

(897)

 

Որակական

       

Ժամկետայնության

       

Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

 

X

 (25,900.0)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը003 Տարածքային կառավարման մարմինների աշխատողների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված կազմակերպություն

 

Ծրագրային դասիչը

Անվանումը
Վարչական սարքավորումներ և տրանսպորտային սարքավորումներ

 

Նկարագրությունը
Վարչական սարքավորումների և տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում

Ս001

ԿՀ01

Քանակական

     

X

Ակտիվի ընդհանուր արժեքը
(հազ. դրամ)

 

X

25,900.0

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Փոխարինվող ակտիվի նկարագրությունը

     

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես՝

   

Քանակական, որակա-
կան, ժամկետայնության
և այլ չափորոշիչների
փոփոխության վրա

Ակտիվն անհրաժեշտ է, որպեսզի պետական մարմինն ի վիճակի լինի ապահովել Ը 001 Տարածքային կառավարման քաղաքականության մշակում և ծառայություններ ԱԾ01 Քաղաքական միջոցառման գծով քանակական, որակական և ժամկետային ցուցանիշները:

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը 001 ԱԾ01 Տարածքային կառավարման քաղաքականության մշակում և ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ մարզերի զարգացման մակարդակների անհամաչափությունների կրճատում, տեղական ինքնակառավարման համակարգի տարածքային, տնտեսական, ֆինանսական և քաղաքական դերի բարձրացում, ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավում և դրանց արդյունավետության բարձրացում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան