ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 սեպտեմբերի 2011 թ. |
թիվ 248-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐԲՈՒՄՊՐՈՄ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 8-րդ կետի «գ» ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2011 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 43 արձանագրություն), քննարկելով «ԱՐԲՈՒՄՊՐՈՄ» արտադրական միավորում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2011 թվականի օգոստոսի 30-ի հայտը, 2011 թվականի սեպտեմբերի 5-ի, 2011 թվականի սեպտեմբերի 7-ի, 2011 թվականի սեպտեմբերի 20-ի և 2011 թվականի սեպտեմբերի 26-ի ի լրումն ներկայացված փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ԱՐԲՈՒՄՊՐՈՄ» արտադրական միավորում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Աերացիա 1 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի |
Ն. Երիցյան |
2011 թ. սեպտեմբերի 29 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|