ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2015 թվականի N 1363-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1151-Ն ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլխի 5.1-ին բաժնի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շահառու ճանաչված ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները չբարելաված անձանց (ընտանիքների) բնակարանային պայմանները բարելավել`
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներինը՝ բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրմամբ.
2) Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքը դատական կարգով վերականգնած և մեկ սենյակի շահառու ճանաչված համապատասխանաբար 13 և 2 ընտանիքներինը` ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմամբ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձանց (ընտանիքներին) ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացների իրականացումը վերապահել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին:
3. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 1 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված ընտանիքների (անձանց) բնակարանային պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 105,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով), որից՝
1) 99,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին, այդ թվում`
ա. 60,000.0 հազ. դրամ` Վանաձոր քաղաքում ծրագրի շահառու ճանաչված 14 ընտանիքներին Վկայագրերի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու համար,
բ. 39,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքը դատական կարգով վերականգնած և մեկ սենյակի շահառու ճանաչված 13 ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման համար.
2) 6,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքը դատական կարգով վերականգնած և մեկ սենյակի շահառու ճանաչված 2 ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման համար:
5. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետով հատկացվող գումարի` 105,000.0 հազ. դրամի ֆինանսավորումն իրականացվում է կայունացման դեպոզիտային հաշվից:
6. Գաղտնի:
7. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին՝ սույն որոշման 4-րդ կետով հատկացված գումարի` մինչև 2015 թվականի դեկտեմբերի 24-ը չօգտագործված միջոցները մինչև 2015 թվականի դեկտեմբերի 25-ը որպես կանխավճար փոխանցել այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված արտաբյուջետային (ավանդային) հաշիվներին:
8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1151-Ն որոշման 4-րդ կետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացված 1,500,000.0 հազ. դրամից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի անվամբ բացված արտաբյուջետային հաշվին 2015 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ առկա տնտեսված միջոցներն ուղղել նույն որոշման 11-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին տրամադրված՝ Գյումրի քաղաքում ծրագրի շահառու ճանաչված անձանց միասնական ցուցակում ընդգրկված և այդ որոշման համաձայն բնակարանային պայմանները չբարելաված անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1151-Ն որոշման 9-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերի) բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրմանը (ԲԳՎ ծրագրի 2-րդ փուլ):
9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 4-րդ կետով կատարված հատկացումների ֆինանսավորումը 2016 թվականի ընթացքում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել արտաբյուջետային (ավանդային) հաշիվ՝ մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 1151-Ն որոշման 8-րդ կետում «2015 թվականի դեկտեմբերի 25-ը» բառերը փոխարինել «2016 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերով:
11. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում և 8-րդ կետում նշված` վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքներին) վկայագիրը տրամադրվում է նրանց կողմից մինչև 2016 թվականի հունվարի 30-ը համապատասխան մարզպետին ներկայացված դիմումի հիման վրա՝ նրանց կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետերի դրույթների համաձայն բնակությունից ազատելու և քանդելու պայմանով՝ պահպանելով նույն որոշման նույն կետի 5.1-ին և 5.2-րդ ենթակետերի պահանջները.
2) վկայագրում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում վկայագիրը տրամադրելու օրվանից հաշված 6 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.
3) վկայագրում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված: Վկայագիր ստացած, սակայն բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած, կամ տրամադրվող վկայագրից հրաժարված, կամ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում վկայագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին դիմում չներկայացրած անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում պետական պարտավորությունները համարվում են դադարեցված, սակայն այդ անձանց (ընտանիքների) համար պահպանվում է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման այլ ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը:
12. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անձանց (ընտանիքներին) ուղղակի ֆինանսական աջակցությունը տրամադրվում է՝
ա. համապատասխան մարզպետարանների միջոցով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված` մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքների ցուցակների համաձայն` մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված համապատասխան պայմանագրի (որում որպես պարտադիր պայման նախատեսելով, որ ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն ստացած անձանց նկատմամբ աղետի գոտու բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են դադարեցված` դրանց կատարմամբ) հիման վրա, և հատկացվող գումարները փոխանցվում են ֆինանսական աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին,
բ. աջակցություն ստացող ընտանիքների անդամների կողմից տրված` հետագայում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ բնակարանային պահանջ չներկայացնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարության առկայության պայմաններում.
2) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անձանց (ընտանիքներին) տրամադրվող ֆինանսական աջակցության չափը կազմում է 3,000.0 հազ. դրամ:
13. Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզպետներին`
1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում և 8-րդ կետում նշված անձանց (ընտանիքներին)՝
ա. վկայագրերը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 18-րդ կետով նախատեսված հերթականության համաձայն,
բ. վկայագրերը և դրանց միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, մարզպետի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա.
2) տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք ընդունել` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նորմաներին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված՝ ծրագրի շահառու ճանաչված անձանց (ընտանիքներին) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) մակերեսը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2015 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հրապարակված՝ համապատասխանաբար Գյումրի և Վանաձոր քաղաքներում բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառակուսի մետրի՝ 2015 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները.
3) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անձանց հետ ֆինանսական աջակցության տրամադրման մասին համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց հիման վրա աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին աջակցության գումարների փոխանցման գործընթացներն ավարտել 2015 թվականի դեկտեմբերի 21-ին:
14. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին տրամադրել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ծրագրի շահառու ճանաչված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված ցուցակներում ընդգրկված անձանց (ընտանիքների) միասնական ցուցակները:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2015 թ. նոյեմբերի 26
Երևան
|
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը |
գումարը | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
- |
այդ թվում՝ |
|
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը |
- |
այդ թվում՝ |
|
2. Ֆինանսական զուտ ակտիվներ |
- |
այդ թվում՝ |
|
2.3. Ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ |
(105,000.0) |
2.6. Այլ |
105,000.0 |
կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում |
105,000.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.55 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Չ ա փ ո ր ո շ ի չ ն ե ր |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||
տարի |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||
1098 |
ԾՏ 04 |
ՀՀ Շիրակի մարզի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված, ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված՝ ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները չբարելաված անձանց (ընտանիքների) բնակարանային պայմանները բարելավել` |
||
Շահառուների քանակը |
2 |
|||
Գումարը (հազ. դրամ) |
6,000.00 | |||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
||||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.53 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
ոչ ֆինանսական |
ֆինանսական ցուցանիշներ | |||
տարի |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||
Բնակարանային ապահովում | ||||
Նկարագրությունը | ||||
1098 |
ԾՏ 05 |
ՀՀ Լոռու մարզի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված, ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված՝ ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները չբարելաված անձանց (ընտանիքների) բնակարանային պայմանները բարելավել` |
||
Շահառուների քանակը |
27.00 |
|||
Գումարը (հազ. դրամ) |
99,000.00 | |||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
||||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Աղյուսակ N 3
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
Բաժին 2.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Բաժին 2.
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը (բաժինը/խումբը/դասը) |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |
ծրագիրը |
միջոցառումը |
գումարը | ||
1098 |
ԾՐԱԳԻՐ |
|||
Բնակարանային ապահովում |
6,000.00 | |||
Ծրագրի նկարագրությունը |
||||
ՀՀ Շիրակի մարզի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված, ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված՝ ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները չբարելաված անձանց (ընտանիքների) բնակարանային պայմանները բարելավել` |
||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
||||
Բնակարանային խնդիրների լուծում |
||||
Քաղաքականության միջոցառումներ. տրանսֆերտներ |
||||
ԾՏ 04 |
Բնակարանային ապահովում |
6,000.00 | ||
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը |
||||
ՀՀ Շիրակի մարզի գուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային պայմանների բարելավում |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Բաժին 2.
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը (բաժինը/խումբը/դասը) |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |
ծրագիրը |
միջոցառումը |
Գումարը | ||
1098 |
ԾՐԱԳԻՐ |
|||
Բնակարանային ապահովում |
99,000.00 | |||
Ծրագրի նկարագրությունը |
||||
ՀՀ Լոռու մարզի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված, ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված՝ ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները չբարելաված անձանց (ընտանիքների) բնակարանային պայմանները բարելավել` |
||||
Քաղաքականության միջոցառումներ. տրանսֆերտներ |
||||
ԾՏ 05 |
Բնակարանային ապահովում |
99,000.00 | ||
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը |
||||
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի և գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային պայմանների բարելավում |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |