ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐՑԵՐԸ
(Քաղվածք)
Հայկական ՍՍՌ Գերագույն Սովետի Նախագահության 1958 թ. հոկտեմբերի 21-ի՝ «Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտե կազմելու մասին» Հրամանագրին համապատասխան, Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը որոշում է.
1. Հաստատել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեի հաստիքային ցուցակը, համաձայն N 1 հավելվածի։
7. Հաստատել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեի Կանոնադրությունը. համաձայն N 2 hավելվածի:
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Նախագահ` |
Ա. ՔՈՉԻՆՅԱՆ |
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Գործերի Կառավարիչ` |
Դ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
1 նոյեմբերի 1958 թ., N Պ-393 Քաղ. Երևան |
հավելված N 2 հայկական սՍՌ մինիստրների Սովետի 1958 թվականի նոյեմբերի 1-ի N Պ-393 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեի
1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեն Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի ռեսպուբլիկական այն օրգանն է, որը զբաղվում է շինարարության, շինանյութերի արդյունաբերության և ճարտարապետության հարցերով։ Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեն կազմված է կոմիտեի նախագահից, որին նշանակում է Հայկական ՍՍՌ Գերագույն Սովետի Նախագահությունը, նախագահի տեղակալից և կոմիտեի անդամներից, որոնց նշանակում է Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը։
2. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեի հիմնական խնդիրներն են՝
քաղաքների և քաղաքատիպ բնակավայրերի հատակագծման ու կառուցման գործի ղեկավարումը, շինարարական առաջավոր տեխնիկայի, տեղական և նոր շինանյութերի ու դետալների, խնայողաբար և ինդուստրիալ կոնստրուկցիաների արմատավորումը շինարարության մեջ.
տիպային նախագծման աշխատանքների պլանավորումը, նախագծման հարցերի ղեկավարումը Հայկական ՍՍՌ-ում և տիպային նախագծերի լայն արմատավորումը շինարարության մեջ, ռեսպուբլիկական նախագծային կազմակերպությունների և գիտահետազոտական հիմնարկների կողմից շինարարության և ճարտարապետության բնագավառում կատարվող աշխատանքի վերահսկողությունը, շինարարության որակի հետագա բարելավման և արժեքի իջեցման միջոցառումների մշակումը, ինչպես նաև ռեսպուբլիկայի գյուղական բնակավայրերի հատակագծումը, կառուցումը բարելավելու և բնակավայրերը բարեկարգելու ուղղությամբ միջոցառումների մշակումը և դրանց կենսագործման համար տեղերին օգնություն ու աջակցություն ցույց տալը.
Հայկական ՍՍՌ մինիստրությունների և գերատեսչությունների կողմից Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի հաստատմանը ներկայացվող, ինչպես նաև Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի կողմից հանձնարարվող արդյունաբերական ձեռնարկությունների շինարարության, հիդրոտեխնիկական կառուցվածքների, տրանսպորտի, կապի և գյուղատնտեսության կառուցվածքների, բնակելի, կուլտուր-կենցաղային և այլ շենքերի ու քաղաքային կառուցվածքների շինարարության նախագծերի ու նախահաշիվների քննումը և դրանց վերաբերյալ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետ եզրակացություններ ու առաջարկներ ներկայացնելը.
քաղաքների և բնակավայրերի կառուցման նկատմամբ պետական ճարտարապետա-շինարարական վերահսկողության իրագործումը ըստ սահմանված ցուցակի, ինչպես նաև բնակելի և քաղաքացիական շենքերի, քաղաքային կառուցվածքների, արդյունաբերական շենքերի ու կառուցվածքների շինարարության որակի նկատմամբ վերահսկողությունը, անկախ դրանց գերատեսչական պատկանելիությունից, ինչպես նաև պետական ճարտարապետա-շինարարական վերահսկողության տեսչության տեղական օրգանների ղեկավարումը.
փորձի փոխանակության և շինարարության ու ճարտարապետության հարցերի վերաբերյալ տեխնիկական ինֆորմացիայի կազմակերպումը.
ճարտարապետական և պատմական հուշարձանների պահպանման ու վերականգնման գործի ղեկավարումը Հայկական ՍՍՌ տերիտորիայում.
վերահսկողությունը Հայկական ՍՍՌ Ժողտնտխորհի, մինիստրությունների և գերատեսչությունների կողմից նախագծման ու շինարարության և շինանյութերի արդյունաբերության հարցերի վերաբերյալ ՍՍՌ Մինիստրների Սովետի ու Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի որոշումների կատարման նկատմամբ, ինչպես նաև վերահսկողությունը Հայկական ՍՍՌ Ժողտնտխորհի, մինիստրությունների և գերատեսչությունների կողմից հաստատվող նախագծերի ու նախահաշիվների որակի նկատմամբ։
3. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեն իր վրա դրված խնդիրներին համապատասխան`
ա) մշակում և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի հաստատմանն է ներկայացնում՝
շինարարության մեջ առաջավոր տեխնիկայի արմատավորման պլաններ, նախատեսելով աշխատատար պրոցեսների կոմպլեքսային մեքենայացումը, շինարարական նոր մեքենաների, նոր շինանյութերի, դետալների, կոնստրուկցիաների և սարքավորման արմատավորումը արդյունաբերական, բնակարանային և քաղաքացիական շենքերի ու կառուցվածքների շինարարության համար, ինչպես նաև աշխատանքի առաջավոր մեթոդների և փորձնական շինարարության արմատավորումը. մշակում է քաղաքները և մյուս բնակավայրերը հատակագծման փաստաթղթերով և գեոդեզիական նկարահանումներով ապահովելու պլաններ, ինչպես նաև կազմակերպում է քաղաքների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի և շրջանային հատակագծման սխեմաների մշակումը.
բ) քննում և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետ եզրակացություններ է ներկայացնում՝
քաղաքների, բնակավայրերի հատակագծման ու կառուցման նախագծերի և շրջանային հատակագծման սխեմաների վերաբերյալ.
մինիստրությունների և գերատեսչությունների կողմից Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի հաստատմանը ներկայացվող արդյունաբերական ձեռնարկությունների, տրանսպորտի, կապի և գյուղատնտեսության ձեռնարկությունների ու կառույցների, բնակարանային, կուլտուր-կենցաղային և այլ շենքերի ու քաղաքային կառույցների շինարարության նախագծային առաջադրանքների և նրանց ծախսերի ամփոփագրերի ու նախահաշվա-ֆինանսական հաշվարկների վերաբերյալ:
Հայկական ՍԱՌ Մինիստրների Սովետ ներկայացվող նախագծերի և նախահաշիվների վերաբերյալ եզրակացությունները պետք է քննության առնվեն Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեի նիստում` այդ նախագծերի և նախահաշիվների համապատասխան էքսպերտիզայից հետո։
Նախագծերի քննության ընթացքում պետք է հանգամանորեն ստուգվի շինարարության տեխնիկա-տնտեսական հիմնավորվածությունը, շինարարության համար հարթակների ընտրության ճշտությունը, նախագծերում առաջավոր տեխնոլոգիական պրոցեսների, բարձր արտադրողական ագրեգատների, պրոգրեսիվ նորմաների և արտադրության մեթոդների, խնայողաբեր հատակագծային և կոնստրուկտիվ լուծումների կիրառումը, որոնք ապահովում են շինարարության արժեքի իջեցումը, աշխատանքի արտադրողականության բարձրացումը, արտադրանքի ինքնարժեքի իջեցումը, ձեռնարկությունների աշխատանքի շահութաբերության բարձրացումը, ինչպես նաև պետք է ապահովվի տիպային նախագծերի առավելագույն կիրառումը.
գ) մշակում է ռեսպուբլիկական նախագծային կազմակերպությունների կողմից կատարվող տիպային նախագծման պլաններ, ինչպես նաև մասնակցում է Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Պետպլանի՝ նախագծա-հետախուզական աշխատանքների պլանների կազմման աշխատանքին` նախագծային կազմակերպությունների ծանրաբեռնման գծով.
դ) քննում և հաստատում է հատակագծման նախագծերը, ինչպես նաև իր համաձայնությունն է տալիս ռեսպուբլիկայի բնակավայրերի մանրամասնական հատակագծման ու կառուցման առթիվ:
ե) վերահսկողություն է իրագործում Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի կողմից սահմանվող կարգով Հայկական ՍՍՌ Ժողտնտխորհի, մինիստրությունների և գերատեսչությունների կողմից հաստատվող նախագծերի ու նախահաշիվների որակի նկատմամբ:
Վերահսկողության ընթացքում նախագծերում և նախահաշիվներում հայտնաբերված թերությունների վերացման վերաբերյալ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեի կողմից արվող առաջարկները պարտադիր են Հայկական ՍՍՌ Ժողտնտխորհի և մինիստրությունների ու գերատեսչությունների համար.
զ) մշակում, հաստատում և հրատարակում է հրահանգներ ու կանոններ, ինչպես նաև շինարարության և շինարարական արդյունաբերության նորմատիվներ, տեխնիկական պայմաններ, ելնելով Հայկական ՍՍՌ տեղական պայմաններից, շինարարության բնագավառում գործող ընդհանուր դրույթների հիման վրա, ներգրավելով համապատասխան կազմակերպություններին և մասնագետների.
է) կազմակերպում է շենքերի ու կառուցվածքների լավագույն նախագծերի և առավել խնայողաբեր ինդուստրիալ կոնստրուկցիաների ու դետալների մշակման, ինչպես նաև խնայողաբեր նախագծերով օբյեկտների լավագույն կառուցման մրցանակաբաշխություններ,
ը) հրավիրում է շինարարության և նախագծման հարցերին նվիրված խորհրդակցություններ և կոնֆերանսներ՝ առաջավոր փորձի փոխանակման նպատակով կազմակերպում է շինարարության և ճարտարապետության ցուցահանդեսներ, հրատարակում է շինարարության և ճարտարապետության վերաբերյալ գրականություն.
թ) եզրակացություններ է տալիս, համաձայնեցման կարգով, Հայկական ՍՍՌ տերիտորիայում արդյունաբերական ձեռնարկությունների համար տարածություններ ընտրելու վերաբերյալ, ինչպես նաև այդ ձեռնարկություններին կից ինքնուրույն ավանների հատակագծման ու կառուցման նախագծերի վերաբերյալ։
4. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեն անհրաժեշտության դեպքում մշակում և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ քաղաքների կառուցման հարցերի վերաբերյալ և միութենական ու ռեսպուբլիկական մինիստրությունների ու գերատեսչությունների կողմից համատեղ բնակելի ու քաղաքացիական շենքեր, ջրմուղներ, կոյուղիներ, մատույցուղիներ և քաղաքային ինժեներական այլ կառուցվածքներ կառուցելու և քաղաքների ու մյուս բնակավայրերի բարեկարգման հետ կապված միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ։
5. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեն ղեկավարում է քաղաքային Սովետների գործկոմների շինարարության և ճարտարապետության գործերի բաժինների, քաղաքների գլխավոր ճարտարապետների, ինչպես նաև Պետական շինճարտարապետական վերահսկողության տեղական օրգանների գործունեությունը:
Հիշյալ բաժինների պետերը, քաղաքների գլխավոր ճարտարապետները և պետական շինճարտարապետական վերահսկողության տեսչությունների պետերը նշանակվում են քաղգործկոմների կողմից՝ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեի համաձայնությամբ։
6. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեն անմիջականորեն և տեսչությունների, շինարարության ու ճարտարապետության համապատասխան բաժինների միջոցով ճարտարապետական-շինարարական վերահսկողություն է իրագործում քաղաքների և բնակավայրերի հատակագծման ու կառուցման հաստատված նախագծերի պահպանման, բնակելի և քաղաքացիական շենքերի, քաղաքային կառուցվածքների, արդյունաբերական շենքերի ու կառուցվածքների, անկախ դրանց գերատեսչական պատկանելիությունից, շինարարության որակի, Հայկական ՍՍՌ տերիտորիայում արտադրվող երկաթբետոնե և այլ շինարարական առարկաների ու տեղական շինանյութերի որակի նկատմամբ, ինչպես նաև մասնակցում է ավարտված շենքերի և կառուցվածքների ընդունմանը։ Շինարարական աշխատանքների կատարման համար գործող նորմաների և կանոնների խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեն նախագահ կամ նրա տեղակալի կարգադրությամբ դադարեցնում է շինարարական աշխատանքները և մեղավորների գործերը հանձնում քննչական օրգաններին՝ պատասխանատվության ենթարկելու համար։
7. Հայկական ՍՍՌ Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեն վերահսկողություն է իրագործում շինարարության և նախագծման բնագավառում ՍՍՌՄ Մինիստրների Սովետի և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի ընդունած որոշումների կատարման նկատմամբ, ինչպես նաև վերահսկողություն` ռեսպուբլիկայի ժողտնտխորհի, մինիստրությունների և գերատեսչությունների կողմից քաղաքների հատակագծման ու կառուցման նախագծերի մշակման պլանների կատարման, շինարարության մեջ նոր տեխնիկայի արմատավորման և տիպային նախագծերի կիրառման նկատմամբ: Ստուգման արդյունքների հիման վրա Հայկական ՍՍՌ ժողտնտխորհի, մինիստրությունների և գերատեսչությունների հետ համատեղ միջոցառումներ է մշակում՝ հիշյալ պլանների կատարումն ապահովելու և շինարարության ու նախագծման գործում հայտնաբերված թերությունները վերացնելու համար:
8. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեի որոշումները կենսագործվում են հրամաններով և պարտադիր են Հայկական ՍՍՌ տերիտորիայում շինարարական ու նախագծային աշխատանք կատարող պետական, կոոպերատիվ և հասարակական բոլոր հիմնարկների ու կազմակերպությունների համար։
9. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեին իրավունք է վերապահվում՝
ա) իր նիստերում լսել Ժողտնտխորհի, մինիստրությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների և կառույցների զեկուցումները փորձնական ու ցուցադրական շինարարության հարցերի, շինարարության կոմպլեքսային մեքենայացման և նոր տեխնիկայի արմատավորման պլանի, շինարարության բնագավառում նախատեսված գիտահետազոտական և նախագծային աշխատանքների պլանների, տիպային նախագծման պլանների և շինարարական առարկաների, կոնստրուկցիաների, դետալների ու սանիտարատեխնիկական սարքավորման ստանդարտացման պլանների կատարման մասին.
բ) հանձնարարել Հայկական ՍՍՌ Ժողտնտխորհին, մինիստրություններին և գերատեսչություններին կատարելու շինարարության և շինանյութերի, շինարարական կոնստրուկցիաների ու գեղարվեստական արդյունաբերության առարկաների արտադրության պլանների պատրաստման, միջոցառումների և առաջարկությունների մշակման ու կենսագործման հետ կապված աշխատանքներ.
գ) ստանալ Հայկական ՍՍՌ Ժողտնտխորհից, մինիստրություններից, գերատեսչություններից և Հայկական ՍՍՌ տերիտորիայում գտնվող միութենական ձեռնարկություններից ու կազմակերպություններից շինարարության, նախագծման, շինանյութերի արտադրության հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութեր, քաղաքների հատակագծման նախագծերի և շրջանային հատակագծման սխեմաների տեխնիկա-տնտեսական հիմունքների մշակման համար անհրաժեշտ հաշվետու ու հեռանկարային տվյալներ, ինչպես նաև շինարարության վերաբերյալ հաշվետու տվյալներ ստանալ Հայկական ՍՍՌ Վիճակագրական վարչությունից.
դ) շինարարական և ճարտարապետական առանձին հարցերի լուծման համար ներգրավել անհրաժեշտության դեպքում, գիտահետազոտական հիմնարկներին, նախագծային ինստիտուտներին, ինչպես նաև առանձին մասնագետների։
10. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեի կառուցվածքը հաստատում է Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը։
11. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեն ունի կնիք, որի վրա պատկերված է Հայկական ՍՍՌ Պետական գերբը և գրված է կոմիտեի անունը։
12. Հայկական ՍՍՌ Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեին առընթեր ստեղծված է գիտնականներից և մասնագետներից կազմված Տեխնիկական խորհուրդ` շինարարական ինդուստրիայի և շինանյութերի, շինարարական կոնստրուկցիաների ու դետալների արտադրության զարգացման հիմնական ուղղության վերաբերյալ արվող առաջարկությունները և ձեռնարկությունների, շենքերի ու կառուցվածքների նախագծման, շինարարության ստանդարտացման, կոմպլեքսային մեքենայացման հարցերը քննության առնելու և շինարարական ինդուստրիայի զարգացման հեռանկարային ու տարեկան պլանների մշակման հետ կապված հարցերն ուսումնասիրելու համար։
13. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեին առընթեր են՝
«Հայբնակքաղնախագիծ» ռեսպուբլիկական նախագծային ինստիտուտը և գիտա-վերականգնման հատուկ արվեստանոցը:
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Գործերի Կառավարիչ` |
Դ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
