Գլխավոր տեղեկություն
Номер
N Պ-393
Տիպ
Քաղվածք
Тип
Исходный акт (-03.10.1966)
Первоисточник
ՀՍՍՌԿՈևԿժող 1958/10-11, հոկտեմբեր-նոյեմբեր հոդ.70
Дата принятия
01.11.1958
Подписан
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Նախագահ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Գործերի Կառավարիչ
Дата подписания
01.11.1958

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐՑԵՐԸ

(Քաղվածք)

 

Հայկական ՍՍՌ Գերագույն Սովետի Նախագահության 1958 թ. հոկտեմբերի 21-ի՝ «Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտե կազմելու մասին» Հրամանագրին համապատասխան, Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը որոշում է.

1. Հաստատել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեի հաստիքային ցուցակը, համաձայն N 1 հավելվածի։

7. Հաստատել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեի Կանոնադրությունը. համաձայն N 2 hավելվածի:

 

Հայկական ՍՍՌ Մինիստրների

Սովետի Նախագահ`

Ա. ՔՈՉԻՆՅԱՆ

 

Հայկական ՍՍՌ Մինիստրների

Սովետի Գործերի Կառավարիչ`

Դ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

1 նոյեմբերի 1958 թ., N Պ-393

Քաղ. Երևան

 

հավելված N 2

հայկական սՍՌ մինիստրների

Սովետի 1958 թվականի նոյեմբերի 1-ի

N Պ-393 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեի

 

1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեն Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի ռեսպուբլիկական այն օրգանն է, որը զբաղվում է շինարարության, շինանյութերի արդյունաբերության և ճարտարապետության հարցերով։ Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեն կազմված է կոմիտեի նախագահից, որին նշանակում է Հայկական ՍՍՌ Գերագույն Սովետի Նախագահությունը, նախագահի տեղակալից և կոմիտեի անդամներից, որոնց նշանակում է Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը։

2. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեի հիմնական խնդիրներն են՝

քաղաքների և քաղաքատիպ բնակավայրերի հատակագծման ու կառուցման գործի ղեկավարումը, շինարարական առաջավոր տեխնիկայի, տեղական և նոր շինանյութերի ու դետալների, խնայողաբար և ինդուստրիալ կոնստրուկցիաների արմատավորումը շինարարության մեջ.

տիպային նախագծման աշխատանքների պլանավորումը, նախագծման հարցերի ղեկավարումը Հայկական ՍՍՌ-ում և տիպային նախագծերի լայն արմատավորումը շինարարության մեջ, ռեսպուբլիկական նախագծային կազմակերպությունների և գիտահետազոտական հիմնարկների կողմից շինարարության և ճարտարապետության բնագավառում կատարվող աշխատանքի վերահսկողությունը, շինարարության որակի հետագա բարելավման և արժեքի իջեցման միջոցառումների մշակումը, ինչպես նաև ռեսպուբլիկայի գյուղական բնակավայրերի հատակագծումը, կառուցումը բարելավելու և բնակավայրերը բարեկարգելու ուղղությամբ միջոցառումների մշակումը և դրանց կենսագործման համար տեղերին օգնություն ու աջակցություն ցույց տալը.

Հայկական ՍՍՌ մինիստրությունների և գերատեսչությունների կողմից Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի հաստատմանը ներկայացվող, ինչպես նաև Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի կողմից հանձնարարվող արդյունաբերական ձեռնարկությունների շինարարության, հիդրոտեխնիկական կառուցվածքների, տրանսպորտի, կապի և գյուղատնտեսության կառուցվածքների, բնակելի, կուլտուր-կենցաղային և այլ շենքերի ու քաղաքային կառուցվածքների շինարարության նախագծերի ու նախահաշիվների քննումը և դրանց վերաբերյալ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետ եզրակացություններ ու առաջարկներ ներկայացնելը.

քաղաքների և բնակավայրերի կառուցման նկատմամբ պետական ճարտարապետա-շինարարական վերահսկողության իրագործումը ըստ սահմանված ցուցակի, ինչպես նաև բնակելի և քաղաքացիական շենքերի, քաղաքային կառուցվածքների, արդյունաբերական շենքերի ու կառուցվածքների շինարարության որակի նկատմամբ վերահսկողությունը, անկախ դրանց գերատեսչական պատկանելիությունից, ինչպես նաև պետական ճարտարապետա-շինարարական վերահսկողության տեսչության տեղական օրգանների ղեկավարումը.

փորձի փոխանակության և շինարարության ու ճարտարապետության հարցերի վերաբերյալ տեխնիկական ինֆորմացիայի կազմակերպումը.

ճարտարապետական և պատմական հուշարձանների պահպանման ու վերականգնման գործի ղեկավարումը Հայկական ՍՍՌ տերիտորիայում.

վերահսկողությունը Հայկական ՍՍՌ Ժողտնտխորհի, մինիստրությունների և գերատեսչությունների կողմից նախագծման ու շինարարության և շինանյութերի արդյունաբերության հարցերի վերաբերյալ ՍՍՌ Մինիստրների Սովետի ու Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի որոշումների կատարման նկատմամբ, ինչպես նաև վերահսկողությունը Հայկական ՍՍՌ Ժողտնտխորհի, մինիստրությունների և գերատեսչությունների կողմից հաստատվող նախագծերի ու նախահաշիվների որակի նկատմամբ։

3. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեն իր վրա դրված խնդիրներին համապատասխան`

ա) մշակում և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի հաստատմանն է ներկայացնում՝

շինարարության մեջ առաջավոր տեխնիկայի արմատավորման պլաններ, նախատեսելով աշխատատար պրոցեսների կոմպլեքսային մեքենայացումը, շինարարական նոր մեքենաների, նոր շինանյութերի, դետալների, կոնստրուկցիաների և սարքավորման արմատավորումը արդյունաբերական, բնակարանային և քաղաքացիական շենքերի ու կառուցվածքների շինարարության համար, ինչպես նաև աշխատանքի առաջավոր մեթոդների և փորձնական շինարարության արմատավորումը. մշակում է քաղաքները և մյուս բնակավայրերը հատակագծման փաստաթղթերով և գեոդեզիական նկարահանումներով ապահովելու պլաններ, ինչպես նաև կազմակերպում է քաղաքների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի և շրջանային հատակագծման սխեմաների մշակումը.

բ) քննում և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետ եզրակացություններ է ներկայացնում՝

քաղաքների, բնակավայրերի հատակագծման ու կառուցման նախագծերի և շրջանային հատակագծման սխեմաների վերաբերյալ.

մինիստրությունների և գերատեսչությունների կողմից Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի հաստատմանը ներկայացվող արդյունաբերական ձեռնարկությունների, տրանսպորտի, կապի և գյուղատնտեսության ձեռնարկությունների ու կառույցների, բնակարանային, կուլտուր-կենցաղային և այլ շենքերի ու քաղաքային կառույցների շինարարության նախագծային առաջադրանքների և նրանց ծախսերի ամփոփագրերի ու նախահաշվա-ֆինանսական հաշվարկների վերաբերյալ:

Հայկական ՍԱՌ Մինիստրների Սովետ ներկայացվող նախագծերի և նախահաշիվների վերաբերյալ եզրակացությունները պետք է քննության առնվեն Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեի նիստում` այդ նախագծերի և նախահաշիվների համապատասխան էքսպերտիզայից հետո։

Նախագծերի քննության ընթացքում պետք է հանգամանորեն ստուգվի շինարարության տեխնիկա-տնտեսական հիմնավորվածությունը, շինարարության համար հարթակների ընտրության ճշտությունը, նախագծերում առաջավոր տեխնոլոգիական պրոցեսների, բարձր արտադրողական ագրեգատների, պրոգրեսիվ նորմաների և արտադրության մեթոդների, խնայողաբեր հատակագծային և կոնստրուկտիվ լուծումների կիրառումը, որոնք ապահովում են շինարարության արժեքի իջեցումը, աշխատանքի արտադրողականության բարձրացումը, արտադրանքի ինքնարժեքի իջեցումը, ձեռնարկությունների աշխատանքի շահութաբերության բարձրացումը, ինչպես նաև պետք է ապահովվի տիպային նախագծերի առավելագույն կիրառումը.

գ) մշակում է ռեսպուբլիկական նախագծային կազմակերպությունների կողմից կատարվող տիպային նախագծման պլաններ, ինչպես նաև մասնակցում է Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Պետպլանի՝ նախագծա-հետախուզական աշխատանքների պլանների կազմման աշխատանքին` նախագծային կազմակերպությունների ծանրաբեռնման գծով.

դ) քննում և հաստատում է հատակագծման նախագծերը, ինչպես նաև իր համաձայնությունն է տալիս ռեսպուբլիկայի բնակավայրերի մանրամասնական հատակագծման ու կառուցման առթիվ:

ե) վերահսկողություն է իրագործում Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի կողմից սահմանվող կարգով Հայկական ՍՍՌ Ժողտնտխորհի, մինիստրությունների և գերատեսչությունների կողմից հաստատվող նախագծերի ու նախահաշիվների որակի նկատմամբ:

Վերահսկողության ընթացքում նախագծերում և նախահաշիվներում հայտնաբերված թերությունների վերացման վերաբերյալ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեի կողմից արվող առաջարկները պարտադիր են Հայկական ՍՍՌ Ժողտնտխորհի և մինիստրությունների ու գերատեսչությունների համար.

զ) մշակում, հաստատում և հրատարակում է հրահանգներ ու կանոններ, ինչպես նաև շինարարության և շինարարական արդյունաբերության նորմատիվներ, տեխնիկական պայմաններ, ելնելով Հայկական ՍՍՌ տեղական պայմաններից, շինարարության բնագավառում գործող ընդհանուր դրույթների հիման վրա, ներգրավելով համապատասխան կազմակերպություններին և մասնագետների.

է) կազմակերպում է շենքերի ու կառուցվածքների լավագույն նախագծերի և առավել խնայողաբեր ինդուստրիալ կոնստրուկցիաների ու դետալների մշակման, ինչպես նաև խնայողաբեր նախագծերով օբյեկտների լավագույն կառուցման մրցանակաբաշխություններ,

ը) հրավիրում է շինարարության և նախագծման հարցերին նվիրված խորհրդակցություններ և կոնֆերանսներ՝ առաջավոր փորձի փոխանակման նպատակով կազմակերպում է շինարարության և ճարտարապետության ցուցահանդեսներ, հրատարակում է շինարարության և ճարտարապետության վերաբերյալ գրականություն.

թ) եզրակացություններ է տալիս, համաձայնեցման կարգով, Հայկական ՍՍՌ տերիտորիայում արդյունաբերական ձեռնարկությունների համար տարածություններ ընտրելու վերաբերյալ, ինչպես նաև այդ ձեռնարկություններին կից ինքնուրույն ավանների հատակագծման ու կառուցման նախագծերի վերաբերյալ։

4. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեն անհրաժեշտության դեպքում մշակում և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ քաղաքների կառուցման հարցերի վերաբերյալ և միութենական ու ռեսպուբլիկական մինիստրությունների ու գերատեսչությունների կողմից համատեղ բնակելի ու քաղաքացիական շենքեր, ջրմուղներ, կոյուղիներ, մատույցուղիներ և քաղաքային ինժեներական այլ կառուցվածքներ կառուցելու և քաղաքների ու մյուս բնակավայրերի բարեկարգման հետ կապված միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ։

5. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեն ղեկավարում է քաղաքային Սովետների գործկոմների շինարարության և ճարտարապետության գործերի բաժինների, քաղաքների գլխավոր ճարտարապետների, ինչպես նաև Պետական շինճարտարապետական վերահսկողության տեղական օրգանների գործունեությունը:

Հիշյալ բաժինների պետերը, քաղաքների գլխավոր ճարտարապետները և պետական շինճարտարապետական վերահսկողության տեսչությունների պետերը նշանակվում են քաղգործկոմների կողմից՝ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեի համաձայնությամբ։

6. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեն անմիջականորեն և տեսչությունների, շինարարության ու ճարտարապետության համապատասխան բաժինների միջոցով ճարտարապետական-շինարարական վերահսկողություն է իրագործում քաղաքների և բնակավայրերի հատակագծման ու կառուցման հաստատված նախագծերի պահպանման, բնակելի և քաղաքացիական շենքերի, քաղաքային կառուցվածքների, արդյունաբերական շենքերի ու կառուցվածքների, անկախ դրանց գերատեսչական պատկանելիությունից, շինարարության որակի, Հայկական ՍՍՌ տերիտորիայում արտադրվող երկաթբետոնե և այլ շինարարական առարկաների ու տեղական շինանյութերի որակի նկատմամբ, ինչպես նաև մասնակցում է ավարտված շենքերի և կառուցվածքների ընդունմանը։ Շինարարական աշխատանքների կատարման համար գործող նորմաների և կանոնների խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեն նախագահ կամ նրա տեղակալի կարգադրությամբ դադարեցնում է շինարարական աշխատանքները և մեղավորների գործերը հանձնում քննչական օրգաններին՝ պատասխանատվության ենթարկելու համար։

7. Հայկական ՍՍՌ Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեն վերահսկողություն է իրագործում շինարարության և նախագծման բնագավառում ՍՍՌՄ Մինիստրների Սովետի և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի ընդունած որոշումների կատարման նկատմամբ, ինչպես նաև վերահսկողություն` ռեսպուբլիկայի ժողտնտխորհի, մինիստրությունների և գերատեսչությունների կողմից քաղաքների հատակագծման ու կառուցման նախագծերի մշակման պլանների կատարման, շինարարության մեջ նոր տեխնիկայի արմատավորման և տիպային նախագծերի կիրառման նկատմամբ: Ստուգման արդյունքների հիման վրա Հայկական ՍՍՌ ժողտնտխորհի, մինիստրությունների և գերատեսչությունների հետ համատեղ միջոցառումներ է մշակում՝ հիշյալ պլանների կատարումն ապահովելու և շինարարության ու նախագծման գործում հայտնաբերված թերությունները վերացնելու համար:

8. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեի որոշումները կենսագործվում են հրամաններով և պարտադիր են Հայկական ՍՍՌ տերիտորիայում շինարարական ու նախագծային աշխատանք կատարող պետական, կոոպերատիվ և հասարակական բոլոր հիմնարկների ու կազմակերպությունների համար։

9. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեին իրավունք է վերապահվում՝

ա) իր նիստերում լսել Ժողտնտխորհի, մինիստրությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների և կառույցների զեկուցումները փորձնական ու ցուցադրական շինարարության հարցերի, շինարարության կոմպլեքսային մեքենայացման և նոր տեխնիկայի արմատավորման պլանի, շինարարության բնագավառում նախատեսված գիտահետազոտական և նախագծային աշխատանքների պլանների, տիպային նախագծման պլանների և շինարարական առարկաների, կոնստրուկցիաների, դետալների ու սանիտարատեխնիկական սարքավորման ստանդարտացման պլանների կատարման մասին.

բ) հանձնարարել Հայկական ՍՍՌ Ժողտնտխորհին, մինիստրություններին և գերատեսչություններին կատարելու շինարարության և շինանյութերի, շինարարական կոնստրուկցիաների ու գեղարվեստական արդյունաբերության առարկաների արտադրության պլանների պատրաստման, միջոցառումների և առաջարկությունների մշակման ու կենսագործման հետ կապված աշխատանքներ.

գ) ստանալ Հայկական ՍՍՌ Ժողտնտխորհից, մինիստրություններից, գերատեսչություններից և Հայկական ՍՍՌ տերիտորիայում գտնվող միութենական ձեռնարկություններից ու կազմակերպություններից շինարարության, նախագծման, շինանյութերի արտադրության հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութեր, քաղաքների հատակագծման նախագծերի և շրջանային հատակագծման սխեմաների տեխնիկա-տնտեսական հիմունքների մշակման համար անհրաժեշտ հաշվետու ու հեռանկարային տվյալներ, ինչպես նաև շինարարության վերաբերյալ հաշվետու տվյալներ ստանալ Հայկական ՍՍՌ Վիճակագրական վարչությունից.

դ) շինարարական և ճարտարապետական առանձին հարցերի լուծման համար ներգրավել անհրաժեշտության դեպքում, գիտահետազոտական հիմնարկներին, նախագծային ինստիտուտներին, ինչպես նաև առանձին մասնագետների։

10. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեի կառուցվածքը հաստատում է Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը։

11. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեն ունի կնիք, որի վրա պատկերված է Հայկական ՍՍՌ Պետական գերբը և գրված է կոմիտեի անունը։

12. Հայկական ՍՍՌ Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեին առընթեր ստեղծված է գիտնականներից և մասնագետներից կազմված Տեխնիկական խորհուրդ` շինարարական ինդուստրիայի և շինանյութերի, շինարարական կոնստրուկցիաների ու դետալների արտադրության զարգացման հիմնական ուղղության վերաբերյալ արվող առաջարկությունները և ձեռնարկությունների, շենքերի ու կառուցվածքների նախագծման,  շինարարության ստանդարտացման, կոմպլեքսային մեքենայացման հարցերը քննության առնելու և շինարարական ինդուստրիայի զարգացման հեռանկարային ու տարեկան պլանների մշակման հետ կապված հարցերն ուսումնասիրելու համար։

13. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեին առընթեր են՝

«Հայբնակքաղնախագիծ» ռեսպուբլիկական նախագծային ինստիտուտը և գիտա-վերականգնման հատուկ արվեստանոցը:

 

Հայկական ՍՍՌ Մինիստրների

Սովետի Գործերի Կառավարիչ`

Դ. ՎԱՐԴԱՆՅԱՆ