Գլխավոր տեղեկություն
Номер
N 854-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.02.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.07.21/33(767) Հոդ.836
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.07.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.07.2010
Дата вступления в силу
22.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 2010 թվականի N 854-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ-2010» ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՇՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում 2010 թվականի սեպտեմբերի 11-17-ը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում և Արզնի քաղաքի շրջակայքում «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանք անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը 2010 թվականի ինն ամսում հատկացնել 101,308.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացված արտաբյուջետային հաշվին «Արմենիա-2010» ուսումնավարժության անցկացման նպատակով փոխանցված միջոցներն արտացոլել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության եկամուտներում որպես պաշտոնական դրամաշնորհներ` դրանք ուղղելով 2011 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին:

(3-րդ կետը խմբ. 23.12.10 N 1777-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կողմից «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանքը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, իսկ մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները:

5. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանքի նախապատրաստումը և անցկացումը` անհրաժեշտության դեպքում ներգրավելով սույն որոշման 4-րդ կետում չնշված այլ պետական կառավարման մարմինների:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանքի մասնակիցների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների և ապրանքների մաքսային ձևակերպումները ներկայացված հայտերի հիման վրա իրականացնել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանքը ղեկավարող` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության անվամբ:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`

1) «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանքի ընթացքում մասնակիցներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով դաշտային ճամբարի տարածքում ծավալել բուժկետ` այն ապահովելով համապատասխան գույքով և սանիտարական տրանսպորտային միջոցներով.

 2) անհրաժեշտության դեպքում «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանքի մասնակիցների ստացիոնար բուժումը կազմակերպել Երևան քաղաքի բժշկական կենտրոններում:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ըստ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած հայտերի` ապահովել «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանքի մասնակիցների անվտանգությունն ու ուղեկցումը:

9. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանքի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մաքսային վճարները վճարել սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարից:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 16
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

հուլիսի 1-ի N 854-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի
ֆինանսավորման աղբյուրների ու
դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (գումարների ավելացումը նշված է դրական նշանով)

1. Եկամուտների գծով

74,571.9

2. Ծախսերի գծով

74,571.9

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

հուլիսի 1-ի N 854-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի եկամուտներ

 Ցուցանիշների փոփոխությունը
 (գումարների ավելացումը նշված է
դրական նշանով)

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

0.0

74,571.9

այդ թվում`

   

Պաշտոնական դրամաշնորհներ

0.0

74,571.9

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

հուլիսի 1-ի N 854-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի անվանումները

 Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

74,571.9

     

այդ թվում`

   

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ

0.0

74,571.9

     

այդ թվում`

   
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

0.0

74,571.9

     

այդ թվում`

   
   

01

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

0.0

74,571.9

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2010 թվականի

հուլիսի 1-ի N 854-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները

 Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի ավելացումները
նշված են դրական նշանով)

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

74,571.9

այդ թվում՝

   

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

0.0

74,571.9

այդ թվում՝

   

ԱՅԼ ԾԱԽՍԵՐ

0.0

74,571.9

այդ թվում՝

   

Պահուստային միջոցներ

0.0

74,571.9

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2010 թվականի

հուլիսի 1-ի N 854-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

 Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

74,571.9

     

այդ թվում`

   

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ

-

74,571.9

     

այդ թվում`

   
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

-

74,571.9

     

այդ թվում`

   
   

01

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

-

74,571.9

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

-

74,571.9

     

ՀՀ կառավարություն

-

74,571.9

     

Պահուստային միջոցներ

-

74,571.9

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2010 թվականի

հուլիսի 1-ի N 854-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

Բաժինը

Խումբը

Դասը

Դրամաշնորհային ծրագրերի, դրանք իրականացնող
մարմինների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները

Ինն ամիս

Տարի

ընդամենը

այդ թվում`

Ընդամենը

այդ թվում`

Դրամաշնոր-հային միջոցներ

Համաֆի-նանսա-վորում

Դրամաշնոր-
հային միջոցներ

համաֆի-նանսա-վորում

 

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾՐԱԳՐԵՐՈՎ
այդ թվում`

0.0

0.0

0.0

74,571.9

74,571.9

0.0

- ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

74,571.9

74,571.9

0.0

- ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

0.0

0.0

0.0

01

11

01

01

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ («Արմենիա-2010» ուսումնավարժության անցկացում)

0.0

0.0

0.0

74,571.9

74,571.9

0.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան