ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2010 թվականի N 152-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում տրամադրված վարկերի տոկոսագումարները 2 տոկոսային կետով համաֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2010 թվականի 1-ին եռամսյակում հատկացնել 34,765.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
(1-ին կետը փոփ. 23.12.10 N 1777-Ն)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել փոխըմբռնման հուշագիր.
2) «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտերի համաձայն սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը տրամադրել ծրագրի շրջանակներում համագործակցության համար ընտրված բանկերին և վարկային կազմակերպություններին` կենտրոնական գանձապետարանի կողմից ուղղակի վճարման եղանակով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. մարտի 1 Երևան |
|