Գլխավոր տեղեկություն
Номер
N 334-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.04.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.04.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.04.2010
Дата вступления в силу
08.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2010 թվականի N 334-Ա

 

«ՈՐՍՈՐԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԶԵՆՔԻ (ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՐԴԱՐՈՒՄ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ, 43-րդ հոդվածների, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Որսորդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Նուբարաշեն, 12/3, գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Նուբարաշենի խճուղի, 7) տալ զենքի (քաղաքացիական ու ծառայողական զենքերի վերանորոգում և գեղարվեստական հարդարում) արտադրության լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել «Որսորդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը զենքի (քաղաքացիական ու ծառայողական զենքերի վերանորոգում և գեղարվեստական հարդարում) արտադրության լիցենզիայի տրամադրումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. ապրիլի 7

Երևան