Գլխավոր տեղեկություն
Номер
N 20-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.01.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.01.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.01.2010
Дата вступления в силу
20.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2010 թվականի N 20-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 447-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի ապրիլի 1-ի Նորվեգիայի Թագավորության վարչապետին ուղղված Ա-28 գրությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը թույլատրելու մասին» N 447-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) որոշման նախաբանից հետո առաջին պարբերությունը համարակալել որպես 1-ին կետ.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով.

«2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունվարի 19

Երևան