ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2009 թվականի N 1516-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետով և հաշվի առնելով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում իրավատեր քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքային խնդիրներին ամբողջական լուծում տալու նպատակը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1405-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը «2010 թվականի հունվարի 1-ն է» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն որոշման հավելվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 8-րդ, 10-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերում նշված տարածքների, որտեղ սեփականության oտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2010 թվականի ապրիլի 1-ն է» բառերով:
2. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1405-Ն որոշման հավելվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 8-րդ, 10-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերում նշված ձեռք բերողների հետ կնքած պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. դեկտեմբերի 30 Երևան |
|