«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2003 թվականի N 1445-Ն
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ԵՎ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԵՌՆԱՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 36-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) օգտակար հանածոների հանքավայրերի (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) շահագործման համար լեռնահատկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) լեռնահատկացման ակտի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) համար տրված լեռնահատկացման ակտերի հաշվառման գրանցամատյանի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ԵՎ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԵՌՆԱՀԱՏԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածքում օգտակար հանածոների հանքավայրերի (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) շահագործման նպատակով լեռնահատկացման պայմանները:
2. «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված դեպքերում (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) լիցենզային պայմանագրի հիման վրա կատարվում է լեռնահատկացում:
3. Օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման համար լեռնահատկացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից (այսուհետ՝ լիազորված մարմին):
(3-րդ կետը փոփ. 12.08.04 N 1167-Ն)
II. ԼԵՌՆԱՀԱՏԿԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Լիցենզառուին լեռնահատկացումը կատարվում է օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով տրված լիցենզիայով սահմանված ժամկետով: Լիցենզիայի ժամկետի երկարաձգման դեպքում համապատասխանաբար երկարաձգվում է նաև լեռնահատկացման ժամկետը:
5. Նույն տարածքում տարբեր տեսակի օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման դեպքում լեռնահատկացումը կատարվում է յուրաքանչյուր հանքավայրի համար առանձին:
Միևնույն հանքավայրը տարբեր ընդերքօգտագործողների կողմից շահագործվելու դեպքում յուրաքանչյուր ընդերքօգտագործողի համար կատարվում է առանձին լեռնահատկացում:
6. Լեռնահատկացման սահմանները որոշվում են հանքարդյունահանման նախագծում արտացոլված պաշարների եզրագծերով՝ հաշվի առնելով լեռնային ապարների տեղաշարժման գոտին և հանքերի կողերի ընդլայնումը:
III. ԼԵՌՆԱՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
7. Օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման համար լեռնահատկացում ստացող լիցենզառուն լիազորված մարմին է ներկայացնում հայտ, որտեղ նշվում է լիցենզառուի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը), լեռնահատկացման տեղադրավայրը: Հայտին կից ներկայացվում են՝
ա) ընդհանուր տեղեկություններ հանքավայրի և հարակից հանքավայրերի լեռնահատկացումների մասին,
բ) գծագրական փաստաթղթեր,
գ) հանքարդյունահանման լիցենզիայի և լիցենզային պայմանագրի պատճենը։
8. Գծագրական փաստաթղթերը բաղկացած են մակերեսի տեղագրական հատակագծից, երկրաբանական քարտեզներից և կտրվածքներից`
ա) մակերեսի տեղագրական հատակագծի վրա ցույց են տրվում մակերեսի ռելիեֆը և գեոդեզիական ցանցի հենակետերը, օգտակար հանածոների ելքերը երկրի մակերեսի կամ նստվածքների տակ, գոյություն ունեցող լեռնային փորվածքները (հանքահորեր, բովանցքներ, հետախուզահորեր և այլն), հետախուզական ու այլ հորատանցքերը, գյուղատնտեսական հանդակների, անտառային տարածքների, հողօգտագործման և բնակավայրերի սահմանները, հանքավայրի տարածքին սահմանակից շենքերը, շինությունները, կառույցները, դրանց հարկայնությունը, ինժեներական ենթակառուցվածքները, տրվող լեռնահատկացման ու հողահատկացման սահմանները (անկյունային կետերի նշումով) և լեռնային աշխատանքների հնարավոր վնասակար ազդեցության սահմանները,
բ) տեղագրական հատակագծի ազատ մասում նշվում է լեռնահատկացման տարածական պատկերների գծագրման (պրոյեկցիա) մակերեսը (հեկտարներով) հորիզոնական հարթության վրա, կատարվող լեռնահատկացման անկյունակետերի X, Y, Z կոորդինատները,
գ) տեղագրական հատակագծի վերևի աջ մասում տեղ է թողնվում լեռնահատկացման վավերացման մասին նշումների համար,
դ) տեղագրական հատակագծի մասշտաբն ընդունվում է ելնելով պատկերված չափերից, օգտակար հանածոների հանքավայրի շահագործող կազմակերպության բնույթից, բայց ոչ փոքր 1: 5000 մասշտաբից:
9. Քարածխի հանքավայրի շահագործման համար հայտին կից լրացուցիչ ներկայացվում են նաև բոլոր հետախուզված շերտերի հիպսոմետրիկ պլանները՝ 1:2000 մասշտաբով, դրանց վրա տեղադրված լեռնահատկացման նախագծային ուրվագիծը:
10. Նավթի և գազի հանքավայրերի շահագործման համար լեռնահատկացում կատարելու դեպքում երկրաբանական քարտեզի փոխարեն ներկայացվում են կառուցվածքային քարտեզներ նավթի և գազի արդյունաբերական բոլոր հորիզոնների համար առանձին` նշելով A + B + C1 + C2 խմբի պաշարների սահմանները 1 : 2000-ից ոչ փոքր մասշտաբով:
IV. ԼԵՌՆԱՀԱՏԿԱՑՈՒՄ
11. Լիազորված մարմինը հայտն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում քննարկում է ներկայացված հայտն ու փաստաթղթերը և ընդունում որոշում:
12. Սահմանված ժամկետում որոշում չընդունվելու դեպքում լեռնահատկացումը համարվում է կատարված: Լիազորված մարմնի ընդունած որոշման դրական լինելու դեպքում լեռնահատկացումը կատարվում է եռօրյա ժամկետում:
13. Սույն կարգի 8-րդ կետում նշված պահանջների չբավարարման դեպքում լիազորված մարմինը հայտի վերաբերյալ կազմում է եզրակացություն, որտեղ նշվում են թերություններն ու պահանջները չբավարարող դրույթները, և վերադարձվում է լիցենզառուին: Լիցենզառուն նշված եզրակացությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում կարող է վերացնել հայտին կից ներկայացված փաստաթղթերի թերությունները և դրանք ներկայացնել լիազորված մարմին:
14. Լեռնահատկացման կատարումը ձևակերպվում է ակտով, ինչպես նաև տեղագրական հատակագծի վերևի աջ մասում արված վավերացմամբ:
15. Լեռնահատկացման ակտը կազմվում է 2 օրինակից, վավերացվում լիազորված մարմնի ղեկավարի կողմից՝ կնքված զինանշանային կնիքով։
Լիազորված մարմինը լեռնահատկացման ակտի պատճենը 5-օրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ գրանցելու և պահելու նպատակով:
16. Տրված լեռնահատկացման ակտերի հաշվառումը կատարվում է լիազորված մարմնի հատուկ գրանցամատյանում (ձևը կցվում է)։
(հավելվածը փոփ. 12.08.04 N 1167-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ձև |
Հ Հ Զ Ի Ն Ա Ն Շ Ա Ն
Հայաստանի Հանրապետության _____________________________________ (լիազորված մարմնի անվանումը)
ԼԵՌՆԱՀԱՏԿԱՑՄԱՆ ԱԿՏ
Սույն ակտը հավաստիացնում է __________________________________ (հանքավայրի և օգտակար հանածոների անվանումը) _______________________ ստորգետնյա (բաց) եղանակով շահագործելու համար,
տրամադրված է ______________________________________________ (ընդերքօգտագործողը, որին տրամադրված է լեռնահատկացումը) տրված է լիցենզիա ____________________________________________ (N ______, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)
Լեռնահատկացումը գտնվում է __________________________________ ________________________________________________________ (մարզի, բնակավայրի անվանումը) և կցվող տեղագրական հատակագիծը նշված է անկյունային կետերով _____________ _________________________________________________, ինչպես նաև (անկյունային կետերի թվարկումը)
երկրաբանական քարտեզների և ուղղաձիգ կտրվածքների վրա __________________ __________________________________________________: (քարտեզների և կտրվածքների համարները)
Լեռնահատկացման տարածական պատկերների գծագրման (պրոյեկցիա) մակերեսը, նշված տեղագրական հատակագծի վրա, անկյունային կետերում կազմում է _______________ ______________________ հեկտար։ (տառերով) Լեռնահատկացման գործողության ժամկետը ___________________________ Լեռնահատկացումը հավաստիացնող ակտը տրված է ______________________ (լիազորված մարմնի անվանումը) կողմից 200 թ. ________________________________________________ ։ (ամիսը, ամսաթիվը) Սույն ակտը կազմված է 2 օրինակից և գրանցված է _______________________ (լիազորված մարմնի անվանումը) գրանցամատյանում, N ________________________:
Լիազորված մարմնի _________________ _________________________ ղեկավար (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ. Տ. |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ձև
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ԼԵՌՆԱՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. |
Լեռնահատկացման ակտի գրանցման N
|
|
2. |
Լեռնահատկացման ակտի տրամադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, գործածության ժամկետը
|
|
3. |
Լեռնահատկացում ստացող ընդերքօգտագործողի անվանումը
|
|
4. |
Օգտակար հանածոների հանքավայրի անվանումը
|
|
5. |
Արդյունահանվող օգտակար հանածոների անվանումները
|
|
6. |
Լեռնահատկացման մակերեսը (հեկտար) |
|
7. |
Օգտակար հանածոների հաստատված պաշարներն ըստ խմբերի (A, B, C1, C2,)
200 թ. ____________ _____ դրությամբ
|
|
8. |
Ծանոթագրություն
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |