ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2009 թվականի N 871-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 658-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 494-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը պետական աջակցության 2009 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 658-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման N 1 հավելվածում`
ա. II գլխի 2-րդ կետի 6-րդ ենթակետը, IV գլխի 6-րդ, 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. IV գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով.
«8. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության ֆինանսավորումը
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 494-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվել է 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերություն, որի հիմնական խնդիրներն են Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 15-ի ՆԿ-53-Ա կարգադրությամբ 2010 թվականի հունվարի 1-ից նույնականացման քարտերի ներդրման նախագծի իրականացումը, ինչպես նաև էլեկտրոնային ծառայությունների մատակարարումը: Բացի ծրագրերի ընթացիկ կառավարումից, ընկերությունը համատեղ աշխատանքներ է տանելու մի շարք շահագրգիռ կողմերի հետ` փոխհամատեղելիության և անվտանգության ստանդարտների քննարկման նպատակով: Ընկերությունն արդեն իսկ պետականորեն հավատարմագրված էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրման կենտրոնի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, մասնավոր հատվածին և քաղաքացիներին տրամադրելու է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրեր: Ընկերությունը նաև ապահովելու է էլեկտրոնային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորումը` դրանով իսկ բարձրացնելով այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերի նպատակայնությունը և արդյունավետությունը:».
2) որոշման N 2 հավելվածում`
ա. 2-րդ կետի 2.2-րդ, 2.4-րդ, 2.5-րդ ենթակետերը, 3-րդ կետի 3.8-րդ, 3.9-րդ ենթակետերը, 6-րդ և 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|