041.0614.30.12.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1997 թվականի N 614
քաղ. Երևան
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հարկային ապառքների կրճատման նպատակով.
1. Ստեղծել հարկային խոշոր ապառքներ ունեցող հարկ վճարողների հարկային ապառքների մարմանն ուղղված միջոցառումների համակարգման խորհուրդ և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):
2. Հաստատել հարկային ապառքների կրճատմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` երկշաբաթյա ժամկետում խորհրդի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ` հարկային խոշոր ապառքներ ունեցող հարկ վճարողների ապառքների մարման մեխանիզմների վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն` սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` բանկային օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների կանոնագրքում սահմանել պատասխանատվություն բանկերի կողմից վճարումների կատարման` օրենսդրությամբ սահմանված ժամկետների խախտման համար` այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից տրված եռամսյակային տեղեկությունների հիման վրա: (5-րդ կետը փոփ. 19.02.98 N 113)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
հարկային ապառքների մարմանն ուղղված միջոցառումների համակարգման խորհրդի
Ռ. Քոչարյան | - Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ) |
Ա. Դարբինյան | - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
Մ. Ալեքսանյան | - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար |
Գ. Նանագուլյան | - Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար |
Գ. Մարտիրոսյան | - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար |
Հ. Քոչինյան | - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար |
Գ. Պողպատյան | - Հայաստանի Հանրապետության կապի նախարար |
Ֆ. Փիրումյան | - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար |
Վ. Մովսիսյան | - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար |
Ա. Թումանյան | - Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետ |
Ռ. Ենգիբարյան | - Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետ |
Բ. Ասատրյան | - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Հ. Հակոբյան | - Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար |
Զ. Սարգսյան | - Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նախագահ |
(Կազմը լրաց. 19.02.98 N 113)
Հաստատված է |
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ |
ԺԱՄԿԵՏ |
1 |
2 |
3 |
1. Ի կատարումն ՀՀ կառավարության 1996թ. հուլիսի 25-ի թ. 34 արձանագրության 2-րդ կետի բ) ենթակետի ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից հաստատված և ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցում ստացած «ՀՀ նախարարությունների (վարչությունների, գերատեսչությունների) կողմից իրենց ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններում ապառքների առաջացման պատճառների և դրանց աճի կանխարգելման միջոցառումների ուսումնասիրության վերլուծության մեթոդական ցուցումներին» համապատասխան ուսումնասիրությունների պարբերաբար անցկացում և արդյունքների մասին տեղեկանքների ներկայացում
|
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն |
պարբերաբար, մինչև յուրաքանչյուր եռամսյակին (ամսվան)հաջորդող ամսվա քսաներորդ օրը |
2. Խոշոր (20 մլն դրամից ավելի գումարով) ապառքատեր այն ձեռնարկությունների ֆինանսական առողջացման ծրագրերի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն, որոնց ապառքները գերազանցում են հաշվարկված հարկերի 20 տոկոսը: |
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
|
01.02.98. |
3. Պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հարկային կարգապահության ուսումնասիրում և հարկային ապառքների աճ թույլ տված ձեռնարկությունների տնօրենների հետ կնքված կոնտրակտների լուծարում և այդ ձեռնարկությունների նկատմամբ սնանկացման ընթացակարգերի հարուցման նպատակահարմարության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն
|
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն |
01.02.98. |
4. Հողի հարկի և գույքահարկի գանձման աշխատանքներին օժանդակում և դրանց կազմակերպման կատարելագործման ուղիների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն
|
ՀՀ մարզպետներ |
01.02.98. |
5. Քաղաքացիների հարկային ապառքների բռնագանձումը նրանց գույքի վրա տարածելու վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն
|
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.02.98. |
6. Կանխիկ դրամաշրջանառության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
01.02.98. |
7. Բյուջետային ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործում` դրանց ուշացումները բացառելու առումով, և այդ նպատակով «Պետական գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն
|
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
01.02.98. |
8. Սեփականաշնորհվող ձեռնարկությունների հարկային ապառքների մարման առանձնահատուկ մեխանիզմների մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
|
01.02.98. |
9. Հարկատուների գույքի բռնագանձման կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
01.02.98. |