«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 փերտվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2006 թվականի N 169-Ա
ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԴԻՄԱՑ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող 3 մամուլի միջոցով ապահովել`
ա) 1-ին և 2-րդ եռամսյակների ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց 200000 դրամ և ավելի պարտք (ներառյալ նախորդ ժամանակաշրջանի պարտքը) ունեցող բաժանորդների տվյալների հրապարակումը.
բ) 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց 300000 դրամ և ավելի պարտք (ներառյալ նախորդ ժամանակաշրջանի պարտքը) ունեցող բաժանորդների տվյալների հրապարակումը:
Ցանկերում ներառել պարտատիրոջ և պարտապանի անվանումները, վերջինիս կողմից սպառված ոռոգման ջրի ծավալը, վճարման ենթակա գումարը և առաջացած պարտքի չափը:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. փետրվարի 23 |