«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
5 ապրիլի 2007 թվականի N 376-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված շարժական գույքը` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով, 14 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) որպես գույքի առանձին տարրեր, աճուրդի մեկնարկային գին սահմանելով սույն որոշման հավելվածում նշված գնահատված մեծությունները:
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով հաստատված` պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2007 թվականի հունվարի 24-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն սույն որոշման հավելվածով սահմանված ցանկի:
3. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի առանձին տարրերի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում.
3) աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարները և տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին` Հայաստանի Հանրապետության արժույթով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
Հաշվե-
NN ը/կ
Անվանումը
Մեքենայի պետհամա-րանիշը
Թողարկման տարեթիվը
Ձեռքբերման տարեթիվը
Սկզբնական արժեքը (հազ. դրամ)
Մաշվա-ծությունը (տոկոս-ներով)
կշռային (մնացոր-դային) արժեքը
(հազ.
դրամ)Օտարվող գույքի գնահատված մեծությունը (հազ. դրամ)
Աճուրդի մեկնարկային գինը (հազ. դրամ)
Գնահատման տարեթիվը և ամսաթիվը
Գույքի արժեքի որոշման վճարը
1.
Ավտոմեքենա «ՎԱԶ-21063»
999 ԼՍ 01
1986 թ.
2002 թ.
333,20
100
-
159,00
119.25
23.01.2007 թ.
2643.38
2.
Ավտոմեքենա «ՎԱԶ-21213»
ԱԴԶ 37-44
1994 թ.
2002 թ.
3734,30
100
-
1120,29
840.22
23.01.2007 թ.
29625.32
3.
Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ»
189 ՏՍ 61
1993 թ.
2002 թ.
3344,27
100
-
1003,28
752.46
23.01.2007 թ.
26531.09
4.
Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ»
ա/հ
1993 թ.
2002 թ.
3344,27
100
-
1003,28
752.46
23.01.2007 թ.
26531.09
5.
Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ»
196 SU 61
1995 թ.
2002 թ.
2773,72
100
-
832,12
624.09
23.01.2007 թ.
22004.75
6.
Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ»
729 LL 01
1995 թ.
2002 թ.
3344,27
100
-
1003,28
752.46
23.01.2007 թ.
26531.09
7.
Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ»
195 SU 01
1995 թ.
2002 թ.
2720,00
100
-
816,28
612.21
23.01.2007 թ.
21578.57
8.
Ավտոմեքենա «ՊԵԺՈ-405»
730 LL 01
1996 թ.
2002 թ.
5140,00
100
-
1542,00
1156.50
23.01.2007 թ.
40777.16
9.
Ավտոմեքենա «ՎԱԶ-21099»
230 LL 10
1996 թ.
2002 թ.
2561,808
100
-
768,54
576.41
23.01.2007 թ.
20323.59
10.
Ավտոմեքենա «ՎԱԶ-21213»
112 LL 02
1995 թ.
2002 թ.
4200,00
100
-
1260,00
945.00
23.01.2007 թ.
33319.85
11.
Ավտոմեքենա «ՎԱԶ-21213»
553 ԼՍ 64
1998 թ.
2002 թ.
1680,00
100
-
504,00
378.00
23.01.2007 թ.
13327.94
12.
Ավտոմեքենա «ԳԱԶ-31029»
098 LL 11
1995 թ.
2002 թ.
5200,00
100
-
1560,00
1170.00
23.01.2007 թ.
41253.15
13.
Ավտոմեքենա «ԳԱԶ-31029»
206 LL 01
1996 թ.
2002 թ.
4300,00
100
-
1290,00
967.50
23.01.2007 թ.
34113.18
14.
Ավտոմեքենա «ԳԱԶ-3110»
097 LL 11
1998 թ.
2002 թ.
4950,00
100
-
1485,00
1113.75
23.01.2007 թ.
39269.83
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |